Թուրքիայում թաքստոցներում ապրող 30.000 կին չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Թուրքիայի ապաստարաններում բնակվող 30.000 կին չի մասնակցել  ընտրություններին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ենթադրվում է, որ այդ կանայք չեն գնացել ընտրությունների անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ մտվախություն են ունեցել, որ հանկարծ կարող է իրենց քվեարկության վայրի մասին նշվի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Ստամբուլի կանանց իրավունքների կենտրոնի նախագահ, փաստաբան Շյուքրան Էրօղլուն հայտնել է, որ որևէ վիճակագրական տեղեկություն չունի, թե այդ կանանցից քանիսն են քվեարկել, սակայն նշել է, որ այդքան էլ հավանական չէ, որ մասնակցել են ընտրություններին:

Փաստաբան Էրօղլուի խոսքով` ասպաստարաններում բնակվող կանանց թիվը 30.000, որից 12-13.000-ը կարծում է, որ Ստամբուլում են բնակվում:

Նշենք, որ Թուրքիայում մահվան սպառնալիքից և բռնությունից խուսափելու համար իրենց  տունը լքած կանանց 3 ամսով թաքստոց է տրամադրվում, որից հետո այս ապաստարաններում ապրելու իրավունքը կարող են երկարեցնել ևս 3 ամսով: Ընդհանուր առմամբ Թուրքիայում  կանանց 144 ապաստարան կա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930