««Ռեալը» կարող է և ավելի լավ կխաղա մյուս մրցաշրջանում». Զիդան
Լա Լիգայի 32-րդ տուրի՝ «Լեգենեսի» հետ հանդիպումից հետո (1:1) Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհել է թիմի խաղից:
– Ինձ դուր չեկավ առաջին խաղակեսը, երկրորդն ավելի լավն էր, մենք կարողացանք խուսափել պարտությունից:
Ոչինչ ասելու կարիք չկա, մենք կարող էինք ավելի լավ խաղալ: Տպավորությունները ոչ լավն են, բայց ոչ էլ վատը, քանի որ մենք հավասարեցրինք հաշիվը, իսկ «Լեգենեսը» սեփական հարկի տակ քիչ է գոլ բաց թողնում:
Մենք գիտեինք, որ այս մրցաշրջանում ոչինչ չենք կարող շահել: Մնացել է վեց խաղ, և մենք պետք է ավելի լավ խաղանք:
«Ռեալը» կարող է և ավելի լավ կխաղա մյուս մրցաշրջանում:
– Ինչպիսի՞ն է Բենզեմայի մրցաշրջանը ձեզ համար:
– Նա լավ մրցաշրջան է անցկացնում, հատկապես, եթե հաշվենք գոլերով: Նրա գոլերը մեզ շատ բան են տալիս: Նա ֆանտաստիկ խաղացող է:
– Նրա վրա ազդո՞ւմ են շշուկները:
– Ես չգիտեմ, ավելի լավ է՝ նրանից հարցնեք: Քարիմը սովորել է լուրերի տարածմանը, նա չի փոխվի այդ լուրերից: Նա լավ է խաղում թիմում, մենք ուրախ ենք:
Սիրարփի Աղաբաբյան