Բաժիններ՝

«Դեմբելեն՝ որպես խաղացող, ավելի լավն է, քան Նեյմարը». Բարտոմեու

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն գովաբանել է թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեին և մյուս ֆուտբոլիստներին:

«Ես արդեն բացատրել եմ, որ Նեյմարի տրանսֆերից ստացած գումարով մենք իրականացրել ենք Դեմբելե+Կոուտինիո նախագիծը:

Հիմա Դեմբելեի մակարդակն ավելի լավն է, քան Նեյմարինը: Դեմբելեն՝ որպես խաղացող, ավելի լավն է, քան Նեյմարը: Նա արդեն հարմարվել է:

Ես խոսել եմ Նեյմարի հետ, մենք հանդիպել ենք մի քանի անգամ, բայց նրա մարդիկ երբեք չեն ասել ինձ, որ նա ուզում է վերադառնալ:

Այս մասին մեզ ոչ ոք չի ասել: Նեյմարը ՊՍԺ-ի հետ պայմանագիր ունի: Նա անցկացնում է երկրորդ մրցաշրջանն այնտեղ, դժվար է պատկերացնել, որ ՊՍԺ-ում ցանկանում են վաճառել նրան: Մենք չէինք ուզի:

Պայմանագրում ֆուտբոլիստին գնելու կետը մեզ համար առավելություն չէ: Եվրոպական ակումբները կարող են դա օգտագործել իրենց առավելության համար:

Ֆրանսիայում դա չկա, այնպես որ, Նեյմարի վերադարձը հնարավոր չէ: Մենք ընտրել ենք Դեմբելեի և Կոուտինիոյի ուղին: Մենք պետք է առաջ գնանք հենց նրանց հետ:

Դեմբելեն ու Կոուտինիոն մեր ակումբի երկու ամենամեծ ներդրումներն են: Մենք աջակցում ենք նրանց հարյուր տոկոսով:

Ռակիտիչը շատ կարևոր է մեզ համար: Մենք իսկապես խոստացել ենք նրան, որ մենք կբարելավենք պայմանագիրը: Բայց հիմա խնդիրը սպորտային բաղադրիչը չէ: Բանակցությունները պետք է հետաձգվեն ֆինանսական խնդիրների պատճառով:

Կոուտինիոն հրաշալի ֆուտբոլիստ է: Նա դառնում է ավելի ու ավելի լավը: «Բարսելոնայում» խաղալը հեշտ չէ:

Ֆիլիպն անցած տարի ուներ միայն 6 ամիս, հիմա նա պատրաստ է: Մարզիչը հավատում է նրան, նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է, և մենք շատ բան ենք ակնկալում նրանից»,- ասել է Բարտոմեուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս