Բաժիններ՝

Ֆրանսահայ երգչուհի Հելեն Սեգարան տեսաուղերձով հայտնել է, որ անհամբեր սպասում է իր երևանյան ելույթին

Երգչուհի Հելեն Սեգարան, որը հանրության լայն շրջանակին հայտնի դարձավ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդային մարմնավորելուց հետո, հանդես է գալու Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգային երեկոյին; Այն տեղի կունենա մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երգչուհին տեսաուղերձի միջոցով հայտնել է, որ անհամբեր սպասում է իր երևանյան ելույթին:

«Ողջունում եմ իմ բոլոր հայ ընկերներին: Ցանկանում եմ ասել, որ շուտով գալու եմ Հայաստան, մայիսի 26-ին մեծանուն Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին: Մինչ հանդիպում: Ուղարկում եմ համբույրներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սեգարան:

Հելեն Սեգարայից բացի «Քեզ համար, Հայաստան» խորագրով երեկոյին հանդես կգան համաշխարհային ճանաչում վայելող սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք:

Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս մասշտաբային միջոցառումն իրականացնում են «ArmCenter» ընկերությունը, «Աննա Կարոլինա պրոդաքշնը» և Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս