«Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ». Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո´պարոն Նախագահ,

Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության յուրատեսակ մարմնավորումն է, որի հետ մենք նույնացրել ենք Փարիզն ու նրա բազմադարյա պատմությունը:

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում ֆրանսիացիներին և կիսում նրանց զգացմունքները:

Միաժամանակ լիահույս ենք, որ բոլորիս համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու նպատակով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930