Խորենացու փողոց, 9 հասցեում մայթին կառուցված տաղավարն ապամոնտաժվել է: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքները թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ:
«Եթե մենք շատ հարուստ երկիր լինեինք, զուգահեռ կսկսեինք մտածել նաև երկաթուղու մասին, բայց եթե մենք կառուցում ենք մայրուղի այդ մասշտաբի և այդ կարգի, այս պահին իմ առաջնահերթությունների ցանկում չկա երկաթուղի քննարկելը»։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչպես նա կվարվեր, եթե ՊՍԺ-ի կազմում միաժամանակ հանդես գային Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:
Ս.թ. ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն իր օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանի հարցին:
Եվրամիությունը հանդես է գալիս Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների սահմանման դեմ եւ պատրաստ է դրանցից պաշտպանել իր ընկերություններին:
«Գիտեք, որ հին իշխանության ժամանակ կրկին պրոբլեմ եղավ, որ հիմնականում տուրքի խնդիր կար, որ Պարսկաստանից էժան ցեմենտ էր գալիս, տուրք էին դրել, ամառը տեսնում էինք, որ ամբողջ Արարատի ճանապարհին պարսկական մեքենաներով ցեմենտ էին բերում, ճի՞շտ է, թե՞ սխալ: Թե սխալ եմ ասում, եղբայր, ասեք։ Եթե այսօր մեր ժողովուրդը գործ չունեցավ, վաղն ի՞նչ է անելու, ո՞նց ա ապրելու, վարկը ո՞նց ա փակելու։ Հիմա ձեր ցավը տանեմ, եկել եմ, որ ասեմ, հին իշխանության ժամանակ 200 դոլար տուրք էին դրել, դրել էին, նորմալ յոլա ենք գնացել, խնդիր չկար, նոր իշխանությունը եկավ, գործից չի հասկանում, տուրքը հանեցին»։
Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան կրակել է իր վրա, երբ ոստիկանները փորձում էին նրան ձերբակալել կոռուպցիայի մեղադրանքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Հայաստանում կարող է որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվել: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ «Գալա» հեռուստաընկերության հետ տեղի ունեցած միջադեպի մասին հարցին, Փաշինյանը ասաց.
Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն պահպանում է առաջատարի դիրքը պետության ղեկավարի ընտրություններում:
Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 16–ին վարույթ է ընդունել ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործը: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Մի կատեգորիա էլ կա «ատելության ու թշնամանքի» գինարբուքի մեջ է: Ատեք, տրտնջացեք, մերժեք, հայրեիքն ու սեփական ժողովրդին բաժանեք գույների ու դասակարգային թշնամիների, «բռնոցի-պպզոցի» տեսարաններ բեմադրեք, բորբոքեք այնքան, մինչեւ հնչի առաջին կրակոցը:
Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կարող է իր դռներն այցելուների համար փակել վեց տարով, ապրիլի 17-ին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Նոտր Դամի վանահայր Պատրիկ Շովեին:
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Այաքսի» դեմ խաղը (1:2,1:1):
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանի, տիկին Գայանե Աբրահամյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկովյան վերջին հանդիպումը չի ընթացել միայն հումանիտար ոլորտի ծրագրերի շուրջ, այլև քննարկվել է դեռևս 2016 թվականին ձևավորված կարգավորման առաջարկությունների փաթեթը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, իր ելույթում անդրադարձել է նաև ՊԵԿ քննչական վարչության դերակատարմանը:
Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի ստեղծագործությունները, որոնք փրկվել են կրակի ճիրաններից, այժմ փոխադրվել են Լուվրի թանգարան, որտեղ կանցկացվի դրանց վերականգնումը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հյուրընկալել է հայտնի ռուսաստանաբնակ հայ շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին: Այս մասին նախագահը գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում՝ հրապարակելով իր և Գարիկի լուսանկարը:
Անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով 1-ին զորամիավորումում անցկացվում են մարտկոցային զորավարժություններ, որոնց ընթացքում անձնակազմը ստացած գիտելիքները գործածում է դաշտային պայմաններում՝ հրետանային ծանր զինատեսակներից իրականացնելով մարտական կրակ:
Ֆրանսիան միջազգային ճարտարապետական մրցույթ կկազմակերպի Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհի հետեւանքով քանդված սայրաձողի վերականգնման համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանի հետ:
Շարունակելով ընդլայնել իր մարզային մասնաճյուղերի շարքը՝ «Ամերիաբանկ»-ը ապրիլի 17-ին իր դռները բացեց ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հաճախորդների առջև:
Ֆրանսիայի կառավարության կայքում հայտնվել են հղումներ, ըստ որոնց բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություններ կատարել հրո ճարակ դարձած՝ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն բանավեճեր կանցկացնեն Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում ապրիլի 19-ին ժամը 19:00-ին:
Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում ապրիլի 16-ին տեղի է ունեցել «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների կողմից։
Սանկտ Պետերբուրգում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը։
Հնդկաստանում ավելի քան 30 մարդ է զոհվել հորդառատ անձրեւների եւ ավազամրրիկների պատճառով: