Բաժիններ՝

Հռոմի պապը հույս է հայտնել, որ Նոտր Դամը կվերականգնվի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի սաստիկ հրդեհից հետո եւ կմնա հավատքի նշանավոր վայր, քանի որ Փարիզի, Ֆրանսիայի եւ ամբողջ մարդկության հոգեւոր սեփականությունն է։

Հատուկ ուղերձում, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն ապրիլի 16-ին հղել էր Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետիին, նա նշել է, որ կիսում է մայրաքաղաքի թեմի հավատացյալների, Փարիզի բոլոր բնակիչների եւ Ֆրանսիայի քաղաքացիների վիշտը:

«Այս սուրբ օրերին, երբ մենք հիշում ենք Հիսուսի չարչարանքները, նրա մահն ու նրա հարությունը, հավաստիացնում եմ, որ հոգով ձեզ հետ եմ ու աղոթում եմ ձեզ համար»,-գրել է քահանայապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930