Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ քննարկել է Սիրիայի քաղաքական կարգավորումը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆն ապրիլի 16-ին Դամասկոս կատարած այցի ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է երկրի քաղաքական կարգավորումը: Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Աստանայի նախաձեռնության հետ կապված վերջին իրադարձությունները, Սիրիայում ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացը բանակցությունների հիմնական թեմաների թվում էին»,- հայտնել է գերատեսչությունն իր Telegram-ալիքում: Բացի այդ, քննարկվել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Նույն օրն ավելի ուշ Զարիֆը հանդիպում է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմի հետ: «Զարիֆն այդ հանդիպման ընթացքում հաստատեց Սիրիայից բոլոր ահաբեկիչներին արտաքսելու եւ Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»,- հայտնել է Իրանի ԱԳՆ-ն իր Telegram-ալիքում:

Իր հերթին Սիրիայի ԱԳ նախարարը հանդես է եկել Դամասկոսի եւ Թեհրանի համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու օգտին, նշում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Բացի այդ, նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930