Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Բաքվում տարածաշրջանային և եվրոպական անվտանգության հարցերով միջգերատեսչական խորհրդակցությունների ժամանակ քննարկել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) փոխգործակցության հարցերը, Եվրոպայի խորհրդում տիրող իրավիճակը և երկու երկրների հարաբերությունները Եվրամիության (ԵՄ) և ՆԱՏՕ-ի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է պետական այն մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:
«Վագներ»-ի պարագլուխ Եվգենի Պրիգոժինը սպանվել է, նրա սպանությունը կազմակերպել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն և Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը․ հայտնում է The Wall Street Journal-ը:
Կոնվերս Բանկում վստահ ենք, որ թվային հարմարավետ միջավայրը ենթադրում է ոչ միայն առօրյա, ընթացիկ ֆինանսական ակտիվության սպասարկում և ապահովում, այլև ներդրումային կամ ֆինանսների համալրման, կառավարման երկարաժամկետ լուծումներ:
Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Երեկ՝ երեկոյան, 168.am-ը ներկայացրել էր ««Team»-ի համահիմնադիրներ Եսայան եղբայրների վերաբերյալ քրեական վարույթ կա. նրանք երկրում չեն» վերտառությամբ հրապարակումը:
Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանի BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի առաջադրած մեղադրանքներն անհիմն են։ Այս մասին գրում է «Ազատությունը»։
«Պատճառները շատ են, բայց հիմնական պատճառն այն է, որ հիվանդներին պատշաճ օգնություն չի ցուցաբերվում շտապ օգնություն չունենալու պատճատով։ Ես որոշել եմ իմ բողոքի ձայնն այսպես բարձրացնել, քանի որ ոչ ոք այլ կերպ չի լսում»,- ըստ panorama.am-ի՝ տարածած տեսաուղերձում հայտարարել է նա։
ԶՊՄԿ-ի միջին ամսական անվանական աշխատավարձը 2.5 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշին։ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ. երրորդ եռամսյակի տվյալով՝ կազմել է 265.000 դրամ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերին, այդ թվում Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության գնահատման հարցում Մոսկվան առաջնորդվում է ՀՀ ղեկավարության պաշտոնական հայտարարություններով: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Ռուսաստանն ու Հայաստանը ԶԼՄ-ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծել միմյանց տարածքներում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են ժամանակին և որակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ինչպես հաղորդում է մրցանակաբաշխության կայքը, 15 ֆիլմերը ընտրվել են առաջին փուլում տարբեր երկրներից ներկայացրած 88 կտավներից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսկցության անդամ Վիկտորիա Հարությունյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, որը համակարգելու է աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտը:
Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունել է բժշկական կանեփի օրինականացման մասին օրինագիծը։ Խոսքը ոչ թե սովորական, այլ դեղորայքային կանեփի մասին է։ Առողջապահության կոմիտեի ղեկավար Ռադուցկին հայտարարել է, որ բժշկական մարիխուանան կարող է օգնել ետտրավմատիկ ստրեսային խանգարում ունեցող վետերաններին:
Սերբիայի խորհրդարանի պատգամավորների ընտրությունների կրկնական քվեարկություն տեղի կունենա 28 ընտրատեղամասերում՝ ստացված գանգատների և ընտրական ընթացակարգի անցկացման վերաբերյալ դիտողությունների պատճառով։
Կատարվում է քննություն:
Նեխուրը լվացեք, մանր կտրատեք: Խաղողը լվացեք, հատիկներն առանձնացրեք, յուրաքանչյուր հատիկը կիսեք:
Ծեր վանականը գետափին նստած ձուկ էր որսում: Մի մարդ, որ բավականին երկար ժամանակ հետևում էր նրան, վերջապես մոտեցավ ու հարցրեց.
Այսօրվա դրությամբ տրվել է բիզնես վարկերի ամենամեծ ծավալը՝ 6,1 մլրդ լարի։ Հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 3,7 մլրդ լարի, իսկ սպառողական վարկերը՝ 2,1 մլրդ լարի։
Մեծ Բրիտանիայի բնակչուհին մեկ տարում նիհարել է 46 կիլոգրամով և ինքնավստահ է դարձել՝ փոփոխություններ կատարելով իր սննդակարգում։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Տնտեսությունների վիճակի, հեռանկարների գնահատման համար տնտեսագետներն օգտագործում են «տնտեսական աճի որակ» հասկացությունը։ Դրանով ցույց է տրվում տնտեսական աճի, տնտեսական ակտիվության կառուցվածքը՝ այն իմաստով, թե ինչ տեսակարար կշիռ ունեն դրանցում գիտելիքի, նոր տեխնոլոգիաների, աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա հիմնված ոլորտներն ու ճյուղերը, որքանով է տնտեսությունն իրական նոր արժեք ստեղծում, և հակառակը՝ ինչ տեսակարար կշիռ ունեն ավելի մակերեսային, հիմնարար բնույթ չունեցող ոլորտներն ու ճյուղերը։
Ամերիկյան «JPMorgan» բանկի Միջին Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների պարտքային կապիտալի շուկաների համար պատասխանատու Ստեֆան Վեյլերն անդրադարձել է Թուրքիայի արտաքին պարտքին:
Անգոլան դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (OPEC): Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է երկրի Նավթի նախարար Դիամանտինո Ազեվեդոն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում հայտարարել է, որ Եվրոպական միությունը Թուրքիային դիտարկում է որպես մրցակից, այլ ոչ թե գործընկեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։