Հայ-թուրքական հարաբերություններում ինտենսիվ գործընթացներ են սկսվել։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է Ստամբուլ-Երևան չվերթերի վերագործարկման, երկու երկրների կողմից բանագնացներ նշանակելու, անգամ Երևանում դեսպանատուն բացելու հնարավորության մասին։ Հայաստանը ևս պաշտոնապես հաստատել է բանագնացներ նշանակելու պայմանավորվածությունը՝ շեշտելով, որ միշտ պատրաստ է եղել առանց նախապայմանների բանակցությունների։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է 1990-ականների չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի արձանը Թուրքիայում բացելու փաստը՝ ընդգծելով Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկիչների հուշարձանների վերաբերյալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ադրբեջանի Գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ընդդեմ հայ ֆուտբոլիստների թիմի։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Բերման ենթարկվածը Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ էր` 23-տարեկան: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 8 փաթեթ սպիտակ փոշենման զանգված, գաղտնի փականով դանակ, ատրճանակի նմանվող առարկա, որը կրակայրիչ էր։
Երեկ մամուլից տեղեկացել ենք, որ Աշոտ Մինասյանին կալանավորումից ազատելու համար մեծ հեղինակություն վայելող անձինք պատրաստակամ են անձնական երաշխավորություն ստանձնել:
Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը մանրամասնել չցանկացավ։ Ասաց միայն, որ «Իմ քայլն» իր հիմնավորումներն ավելի ուշ կներկայացնի։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 14-ին Սենատից անմիջապես հետո հավանություն է տվել երկրի պետական պարտքի առավելակետը 2,5 տրիիոն դոլարով՝ մինչեւ 31,4 տրիլիոն դոլար բարձրացմանը: Նիստի հեռարձակումը վարել է C-Span հեռուստաալիք։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Պարզապես հետաքրքիր է, ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չեն տեսնում այն ամենին ինչ կատարվում է Հայաստանում: Անձնական ազատության իրավունքը (չկալանավորվելու) կարծես ունիվերսալ իրավունք է:
Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխգործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։ Այս մասին չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկն առ այն, որ Ադրբեջանը կարող է դիտորդ դառնալ ԵԱՏՄ-ում։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ ֆիքսեց 175 կգ, հաջորդիվ գլխավերևում չպահեց 180 կգ և 181 կգ: Նա դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Գասպարյանը զրո ստացավ` չբարձրացնելով 215 կգ-ն:
Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Դավիթ Սասոնին մտադիր չէ 2022 թվականին երկարաձգել ընթացիկ պաշտոնի իր մանդատը: Դեկտեմբերի 15-ին այդ մասին նա հայտնել է Twitter-ի՝ իր էջում:
Դեկտեմբերի 13-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպմանը:
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Նարեկ Մանթաշյանին երկու ամսով կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ձերբակալման հանգամանքների առնչությամբ՝ նշելով, որ ՀՀ ՔԿ-ում իրականացվել են քննչական և դատավարական գործողություններ, որի արդյունքում պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու և մի շարք հանգամանքների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել: Հաղորդագրությունը՝ ստորև.
Միջազգային օլիմպիական կոմիտեն և Պեկինի оլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել են խաղերի անվտանգ անցկացման մշակված կանոնների երկրորդ տարբերակը։
Թոքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում, որը հաջողությամբ ավարտվել է: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 64-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել էր ձախակողմյան անկիլոզացնող կոքսարթրոզ։ Կենտրոնի մասնագետները կատարել են մեկ այլ վիրահատություն ևս․ 56-ամյա հիվանդի մոտ ձախ ճաճանչոսկրի ստորին երրորդի ոչ ճիշտ սերտաճող կոտրվածքի ախտորոշումից հետո կատարվել է ոսկրաբեկորների համադրում […]
Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին առաջընթացի են հասել շարունակվող քննարկումների ընթացքում: Այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 15-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանն աշխարհի առաջնությունում 5–րդն է:
ԵՄ-ի առանձին երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, Իտալիան, Իսպանիան եւ Հունգարիան, դեկտեմբերի 15-ին սկսել են COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին:
Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական միությունում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:
Պետական եկամուտների կոմիտեն ազդարարում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման՝ էլեկտրոնային հարթակի գործարկման մասին:
Իմ այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից:
Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, բայց դա չպետք է հասկանալ որպես Բեռլինի միակողմանի նոր «արեւելյան քաղաքականություն»: Այդ մասին հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը:
Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իմ որպիսիությամբ:
Ադրբեջանը և Թուրքմենստանը շարունակում են բանակցությունները Կասպից ծովում «Դոստլուղ» հանքավայրի համատեղ յուրացման շուրջ: Դրա գործարկման համար կպահանջվի հինգ տարի, որից հետո այն կարող է դառնալ դեպի Եվրոպա «Հարավային գազային միջանցքի» համար գազի աղբյուրներից մեկը, կարծում են փորձագետները: Ռուսական «Լուկօյլը» ցանկանում է մասնակցել նախագծին:
ՄՆ-ը հայտնել է, որ Վաշինգտոնը և արևմտյան երկրները բանակցություններ են վարում Թուրքիայի հետ Բոսֆորի նեղուցով դեպի Միջերկրական ծով ռուսական նավերի անցումն արգելափակելու համար։ Այս հարցն ակտիվորեն քննարկվում է թուրքական կողմի հետ։ Այնուամենայնիվ, Թուրքիան կարծում է, որ կարելի է դիտարկել այլ երկրների ռազմանավերին դեպի Սև ծով ելք տրամադրելու տարբերակը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի ջանքերով և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ձեռք է բերվել գերմանական հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ նոր կոնտրաբաս: