Հավի կրծքամսով ու խաղողով աղցան
Բաղադրիչներ՝
- հավի կրծքամիս- 1 հատ
- առանց կորիզ խաղող- 1 բաժակ
- նեխուր- 1 ցողուն
- կանաչ սոխ- 1/2 փունջ
- ընկույզ- 0,5 բաժակ
- ավոկադո- 1 հատ
- մայոնեզ- 1/2 բաժակ
- թթվասեր- 2 ճ/գ
- կիտրոնի հյութ- 1 ճ/գ
- աղ ու աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը եփեք, սառեցրեք, թելիկների վերածեք:
Նեխուրը լվացեք, մանր կտրատեք: Խաղողը լվացեք, հատիկներն առանձնացրեք, յուրաքանչյուր հատիկը կիսեք:
Կանաչ սոխը լվացեք, մանր կտրատեք:
Ընկույզը մանր կտրատեք կամ բլենդերով մանրացրեք:
Լավ հասած ավոկադո ընտրեք: Լվացեք, մաքրեք, փոքր կտորներով կտրատեք:
Կտրտած բաղադրիչները լցրեք մեծ պնակի մեջ, աղ ու պղպեղ արեք:
Առանձին պնակի մեջ խառնեք մայոնեզը, թթվասերն ու կիտրոնի հյութը, ստացված զանգվածը լցրեք աղցանի վրա, խառնեք ու մատուցեք: