Ֆիդանը հայտարարել է, որ ԵՄ-ն Թուրքիային դիտարկում է ոչ թե որպես գործընկեր, այլ մրցակից
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում հայտարարել է, որ Եվրոպական միությունը Թուրքիային դիտարկում է որպես մրցակից, այլ ոչ թե գործընկեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բրյուսելը հուսադրող քայլեր չի ձեռնարկում Անկարայի նկատմամբ։
«Մենք վճռական ենք՝ առաջ մղելու Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ԵՄ-ի կամքը»,-նշել է նա։
Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է՝ ցավոք, Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ չի անում նույն ոգևորիչ քայլերը, ինչ անում է մյուս թեկնածու երկրների նկատմամբ։
Ըստ նրա՝ եթե ԵՄ-ն կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ Թուրքիայի ԵՄ մտնելու հարցով, ապա դա նոր հնարավորություններ կբացի երկու կողմի համար։
«Սակայն այն փաստը, որ ԵՄ-ն Թուրքիային դիտարկում է որպես մրցակից, այլ ոչ թե գործընկեր, և, որ ՆԱՏՕ-ի մեր որոշ դաշնակիցներ հաշվի չեն առնում մեր անվտանգության նկատառումները, ստիպում է մեր երկրին զարգացնել ավելի շատ կարողություններ և այլընտրանքային ռազմավարություններ»,-ասել է նախարարը։