Ռուբեն Վարդանյանին Բաքվի առաջադրած մեղադրանքներն անհիմն են

Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանի BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին Բաքվի առաջադրած մեղադրանքներն անհիմն են։ Այս մասին գրում է «Ազատությունը»։

Հայտնի ամերիկահայ գործարարն Արցախի նախկին պետնախարար, գործարար, այժմ Ադրբեջանում բանտարկված Ռուբեն Վարդանյանի գործընկերներից է։

Հաղորդավարը նշել է, որ անցած շաբաթ Նոբելյան մրցանակակիրներ, բիզնես առաջնորդներ, պետությունների նախկին ղեկավարներ և մարդասիրական կազմակերպություններ բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ կերպով ազատ արձակել հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության ութ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Ստորագրողների թվում է նաև Աֆեյանը։

Խոսելով Ադրբեջանում Վարդանյանին առաջադրված մեղադրանքների մասին՝ Աֆեյանն ասել է․«Օրինակ, նրանք Ռուբեն Վարդանյանին մեղադրում են, թե նա ապօրինի կերպով մուտք է գործել Ադրբեջան։ Այն ժամանակ, երբ Ռուբենն ու միլիոնավոր այլ մարդիկ մուտք են գործել այդ անկլավ վերջին 30 տարիներին, այն անկախ, ինքնավար տարածաշրջան էր, որն իրավական տեսանկյունից չճանաչված էր, բայց, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ մուտք ու ելք են արել»:
Հաղորդավարն ասել է, որ ադրբեջանցիները խոսում են նաև ահաբեկչության ֆինանսավորման մասին։ «Հավատացած եմ՝ դրանք անհիմն մեղադրանքներ են», – պատասխանել է Աֆեյանը:

Հիշեցնենք, որ Բաքուն Վարդանյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջին, երբ նա փորձում էր հատել այն: Նախկին պաշտոնյան մեղադրվում է ահաբեկչության ֆինասնավորման, զինված խմբավորումների ստեղծման, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս