Նշված հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի, ով մահացել է պայթյունից։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Հոլոքոստի ընթացքում վեց միլիոն հրեայի սպանվելու վերաբերյալ որևէ ապացույց չկա և որ Հոլոքոստը հորինված կեղծիք է Իսրայելի ստեղծումն արդարացնելու համար, գրում է timesofisrael.com-ը:
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են թուրքական հեռուստաալիքները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Սիթի բայք» ներդրումային ծրագրով աշխատող կայքի մասին «Հետք»-ի հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է, ապա՝ ուղարկել Քննչական կոմիտե։
Կատարվում է քննություն:
Նիդեռլանդների մաքսավորներն այս շաբաթ առգրավել են կոկաինի երկու խմբաքանակ՝ 1,7 տոննա ընդհանուր քաշով։ Այդ մասին ասված է Նիդեռլանդների դատախազության հաղորդագրության մեջ։
«Օրվա ընթացքում քաղաքական գործերով միանգամից 3 դատական նիստ էր:
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակի 15-րդ համար Կարեն Խաչանովը (Ռուսաստան) աջակցություն է հայտնել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ընտրապայքարում։
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը թուրքական էլիտար ռեստորաններից մեկում մեծ թեյավճար է թողել, ինչը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
76 տարեկանում մահացել է ֆիզիկոս և տիեզերագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Ստարոբինսկին: Այս մասին հայտնում է «N +1» կայքէջը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գործադիր հրաման է ստորագրել, որը հնարավորություն է տալիս պատժամիջոցներ սահմանել ֆինանսական կառույցների դեմ, որոնք կապված են Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի համար խոշոր մատակարարումների հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Թեհրանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը:
Վանի «Van Yüzüncü Yıl» համալսարանի գրականության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի դասախոս, թուրք պրոֆեսոր Ֆարուք Ալաեդդինօղլուն խոսել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լճի հետզհետե նվազող ջրի մակարդակի մասին:
2024 թվականին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն օկուպացված Արցախի տարածքում կսկսի Ակնա-Ստեփանակերտ նոր երկաթուղային գծի կառուցումը, ասել է ՓԲԸ-ի շինարարական նախագծերի բաժնի ղեկավար Թուրալ Աբբասլին։
Խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքը դրական է. այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում:
Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը դեկտեմբերի 22-ին ստորագրել է Ղրղզստանի նոր պետական դրոշի մասին օրենքը։
Բացի այդ՝ թաքստոցներից հայտնաբերվել են տարբեր տարողությամբ 22 պլաստմասե տարաներ, որոնցում առկա են եղել ալկոհոլին բնորոշ հոտով, մուգ շագանակագույն և անգույն հեղուկ զանգվածներ։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կպարգևատրվեն։ Նման կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 304 մարդու, որոնք կասկածվում են ԻԼԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, գրում է Reuters-ը։
«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հյուսիսային Կորեան գործարկել է ռեակտոր, որը կարող է պլուտոնիում արտադրել միջուկային զենքի համար։ Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հայտարարության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել պաղեստինյան ժողովրդին սեփական անկախ պետություն ստեղծելու նպատակին հասնելու հարցում։
Դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Հեյդար Ալիևի (Ադրբեջանի նախկին նախագահ) անվան կենտրոնում Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության (AZPROMO) և «Թուրքա-Ադրբեջան գործարարների և արտդյունաբերողների միության» (TÜİB) համագործակցությամբ մեկնարկել է «Ադրբեջան-Թուրքիա ներդրումային համաժողովը»:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի առաջադրման հետ կապված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթի սահմանադրականության հարցով։
Անդրադարձ է կատարվել նաև ռուս-թուրքական համագործակցության առանձին ասպեկտներին, այդ թվում ՝ բարձր մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցին։