Բաժիններ՝

Արագ սննդի սիրահարը մեկ փոփոխության շնորհիվ նիհարել է 46 կիլոգրամով

Մեծ Բրիտանիայի բնակչուհին մեկ տարում նիհարել է 46 կիլոգրամով և ինքնավստահ է դարձել՝ փոփոխություններ կատարելով իր սննդակարգում։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։

Անգլիական Հեմփշիր կոմսությունից 30-ամյա Ջորջիա Թալկը նախկինում կշռում էր 161 կիլոգրամ և կախվածություն ուներ արագ սննդից։ Անպիտան սննդի սիրահարը պարբերաբար սնվում էր արագ սննդի ռեստորաններում, ինչի պատճառով նա չէր կարողանում նիհարել։

Բրիտանուհու խոսքով՝ ավելորդ քաշի պատճառով նա եղել է ամաչկոտ ու հաճախ դարձել ծաղրի առարկա։

Բացի այդ, նա հրաժարվել է մասնակցել տարբեր միջոցառումների և չի կարողացել գեղեցիկ ու մոդայիկ հագուստ կրել։ Ամեն ինչ փոխվել է 2022 թվականի նոյեմբերին, երբ Թալկը վճռական որոշում է կայացրել նիհարել։

Կարդացեք նաև

«Ես հոգնել էի այդ ամենից և որոշել էի փոփոխություն կատարել»,- ըստ shantnews-ի՝ ասում է նա:

Կինը որոշել է հրաժարվել արագ սննդից և սկսել է ինքը պատրաստել ուտելիքներ։ Այսպիսով, նա սկսել է պատրաստել ցածր կալորիականությամբ բուրգերներ, պիցցա և այլ ուտեստներ, որոնք նույնքան համեղ էին, որքան արագ սննդի ռեստորաններում:

«Ես չէի ուզում ուտել անհամ, ձանձրալի ուտելիք՝ նիհարելու համար»,- ասում է նա:

Բացի իր սննդակարգում փոփոխություններ կատարելուց, Թալկը միացել է մարզասրահ գնացող ընկերներին և սկսել հաշվել կալորիաները: Այս ապրելակերպի շնորհիվ նրան հաջողվել է ընդամենը մեկ տարվա ընթացքում նիհարել 46 կիլոգրամով։ Բրիտանուհին ինքնավստահություն է ձեռք բերել ու սկսել է իրեն շատ ավելի լավ զգալ։

«Ես դեռ նիհարելու իմ ճամփորդության մեջ եմ, բայց այս անգամ ես հաճույք եմ ստանում այդ գործընթացից»,- խոստովանել է նա:

Տեսանյութեր

Լրահոս