Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությանը։
Սա ոչ այլ ինչ է, քան հայ-իրանական հարաբերությունների նպատակային սնանկացման, հայաստանյան թրքահպատակ իշխանությունների կողմից դրանց ոտնահարման ուղիղ արգասիքը:
Ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of A Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին: Ֆեյսբուքյան իր էջում Թանկյանը մասնավորապես տարածել է անգլալեզու տեսանյութ այսօր սահմանին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ՝ գրելով․ «Պուտինը կանգնում է Լուկաշենկոյի կողքին, կկանգնի՞ արդյոք նա ժողովրդավարության կողքին, որը ենթարկվում է թուրքական ագրեսիայի»:
Ինչպես Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այնպես էլ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղեկացնում են, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին։ Հարց է առաջանում՝ ինչու՞․․․Եվ նույնիսկ, ինչու՞ այսօր, և ոչ թե երեկ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրանագետ Վարդան Ոսկանյանն է:
Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։
Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանները։ Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի տարածել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, տեղում կան նաեւ ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ այդ թվում կարմիր բերետավորներ: Այս մասին գրում է news.am-ը։
Սյունիքում ծավալված փաստացի պատերազմական իրադարձություններին զուգահեռ անցնող օրվա մյուս գլխավոր ինտրիգը Հայաստանի կողմից Ռուսաստանին օգնության խնդրանքով դիմելու հարցն էր։
ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը:
Հայկական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանում մի շարք միջադեպերով պայմանավորված: Այդ մասին տեղեկացնում է Ria.ru-ն:
Դեկտեմբերի 1-ից ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար կգործի նոր կարգ։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
ՀԱՊԿ քարտուղարությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած սրացման հետ կապված օգնության մասին պաշտոնական դիմում Հայաստանից չի ստացել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Տասնյակ քաղաքացիներ, ոստիկաններ և կարմիր բերետավորներ հավաքվել են Կառավարության շենքի մոտ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդես է հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակին:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ավտոշարասյունը ժամանեց Կառավարության շենք
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան մարտական պատրաստության է բերվել։ Ռուսական ռազմաբազան տագնապի ազդանշանով է պատրաստության բերվել։ Այս մասին հայտնում են Գյումրիում @wargonzo նախագծի աղբյուրները։
Մեկ տարի առաջ, նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, որն ընդդիմությունը բնորոշեց՝ կապիտուլյացիոն, իսկ իշխանությանները՝ փրկօղակ 25-30 հազար պոտենցիալ զոհ երիտասարդների համար։
Նոյեմբերի 16-ի առավոտից Սյունիքում փաստացի պատերազմական գործողություններ են ընթանում, կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը դեռևս չի ճշտվել։ Այս պայմաններում աշխատանքային օրվա ավարտին տարածվում է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստեղծված իրավիճակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է, ուշադրությո՛ւն, ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ընթացքում։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի վիրտուալ հանդիպումը հիմնարար չէին ակնկալում հարաբերությունների համար, ոչ մի բան ձեռք չի բերվել նաեւ Տայվանի համատեքստում: Այդ մասին հայտարարել են Սպիտակ տանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առայժմ չի պլանավորում նիստ գումարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, սակայն Անվտանգության խորհրդի անդամները կարող են դա քննարկել:
Օգտվելով Հայաստանի թուլամորթ և պարտվողական իշխանությունների անճարակությունից՝ Ադրբեջանը հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի դեմ՝ փորձելով ապահովել Հայաստանի կապիտուլացման նոր փուլը։
ՀՀ կառավարությունը ծրագրում է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցում և ամեն ինչ անելու է, որ ատոմային էներգիայի արտադրությունը Հայաստանում ոչ մի օր չդադարի։
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ։ Արյունաբանական կենտրոնն այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5204-ով:
Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունն ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով համաժողովին:
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հեռախոսազրույցի ընթացքում։ Այն տեղի է ունեցել վերջինիս նախաձեռնությամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։
Սովորական պայմաններում պետության բացակայության մասին գնահատականները երբեմն չափազանցված են հնչում, հակադարձվում են դրոշի, զինանշանի ու պետական պաշտոնյաների ատրիբուտիկ գոյությամբ։ Բայց ֆորսմաժորային պայմաններում պետության բացակայությունը կամ չգոյությունն ուղղակի աչք է ծակում՝ հերթական անգամ ապացուցելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է հենց պետության չլինելիությամբ։