Թուրքիայի արտաքին պարտքը 2024թ. կարող է հասնել ռեկորդային մակարդակի

Ամերիկյան «JPMorgan» բանկի Միջին Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների պարտքային կապիտալի շուկաների համար պատասխանատու Ստեֆան Վեյլերն անդրադարձել է Թուրքիայի արտաքին պարտքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վեյլերն ամերիկյան «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում մասնավորապես նշել է, որ 2024-ին Թուրքիայի ունեցած արտաքին պարտքը կարող է հասնել ռեկորդային մակարդակի: Ըստ Վեյլերի՝ Թուրքիան, պահպանելով 2023-ին կուտակած արտաքին պարտքը, 2024-ին այն ավելացնելու է ևս 10 մլրդ դոլարով:

Նա նաև ընդգծել է, որ պարտքը ձևավորվելու է հիմնականում օտարերկրյա ընկերություններից վերցված գումարներով, ինչն էլ պատճառ է հանդիսանալու տևական ժամանակ թուրքական կապիտալում օտարերկրյա ներդրողների ներկայությանը:

Բացի այդ, ամերիկյան բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ 2024-ին սպասվում է համատարած աճ՝ արտարժույթով ձևավորված արտաքին պարտքի տեսանկյունից, որը սակայն ռեկորդային ցունցանիշների չի հասնի, քանի որ Չինաստանը հաջողել է նվազեցնել իր ունեցած արտաքին պարտքը:

Տեսանյութեր

Լրահոս