Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական շանսն ուժեղացել է։
Հայաստանի 2023 թվականի տարվա 10-ը լավագույն մարզիկների անունները հայտնի են:
Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Մալգինովը դեկտեմբերի 21-ին կանչվել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին տեղեկացնում են Ուզբեկստանի լրատվամիջոցները:
Նիկոլայ Ղազարյանը հումորով տղա էր, թիմի ուրախությունը. Կոլյան դաշտում ռակետա էր. Սերգեյ Պողոսյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին:
Հաստատում եմ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը շուտով ստանալու է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Հռոմի պապին ուղղված Ադրբեջանի նախագահի նամակին։
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում ֆուտբոլային խաղի ժամանակ կոտրել են մրցավարի քիթը։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնը (ACSES) հրապարակել է Հայաստանի 10 խոշոր քաղաքներում բնակչության թվի ցուցանիշները 2001-ից 2022թթ. կտրվածքով։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց և նախադեպը չունեցող աբսուրդային արգելք դրեց նրա հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց։
Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ բարձր ամբիոնից մի քանի լրատվամիջոցի հասցեին իրեն թույլ է տվել հիմնազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն հարիր չեն ԱԺ պատգամավորին, այլև իրենց մեջ պարունակում են զրպարտության ու վիրավորանքի, ինչպես նաև Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ:
«Քանի դեռ իր վարկանիշն ադրբեջանական հասարակության մոտ բավականին բարձր է, քանի որ ինքը համարվում է հաղթանակ տարած ղեկավար, մարդ, ով կատարել է իր խոստումները, ինքը հիմա փորձում է արագընթաց, է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը՝ իշխանության աթոռին: Այսպիսով նա հնարավորություն կունենա նաև շարունակելու իր նեոպանթուրանական ու նեոպանօսմանական ծրագիրը, որի կնքահայրը Թուրքիայի նախագահ Էրդողանն է»,- ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Սևան քաղաքում Ucom տան ամենաարագ ինտերնետն իրականություն է: Ucom ընկերությունը հավատարիմ է որակյալ կապ ապահովելու հանձնառությանը և մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի ֆիքսված ցանցը Սևան քաղաքում հասանելի դառնա:
Մինչև Ռուսաստանը չհասնի ռազմական հատուկ գործողության սկզբում դրված իր նպատակներին, այն չի ավարտվի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Դաշնության խորհրդի աշնանային նստաշրջանի արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։
Պատկերացնո՞ւմ եք՝ քանի երկրի այսօրվա գործող ղեկավարներ են Սերժ Սարգսյանի կոլեգաները եղել և ի՞նչ եք կարծում՝ ռեալ պոլիտիկի մեջ կա՞ Հայաստանում այսօր մի գործիչ, ով նման կապեր և կարողություններ ունի՝ իր այդ հնարավորությունները դնելու ի օգուտ մեր պետության ,ես կարծում եմ՝ ոչ: Քանի որ այդ կապերը թարմ են և չեն հնացել մարդկանց դա «մտահոգում» է:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ Այս հայտարարությունը տարածել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ մեկնաբանելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով դադարեցնելու որոշումը։
«Newmag» հրատարակչությունն ամփոփել է 2023 թվականն ու ազդարարել է 2024-ի ծրագերի մասին: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների ու բարեկամների հետ:
Այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն այցելեց Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն՝ դիտելու «Մարդուկ-ջարդուկ» բալետային ներկայացումը։
Տատս ասում էր՝ «սաղ խաղերը խաղացել ենք, մնացել էր սարի սմբուլը»․ հիմի սրանցն ա՝ ամբողջ կառավարությունով դայակի հարց էին քննարկում, պատկերացնո՞ւմ եք՝ մի 20 տղամարդ նստած, երկիրը քանդվել ա, ինչ կա-չկա, վարի ա գնացել, նստած՝ դայակին գումար տալու թեման են խուրդում (ջրաղացը կորցրել են, չախչախի հետևեից են ընկել)։
Թուրքիայում տեղի են ունեցել «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքի 13-րդ փորձարկումը։
«Սա էն հանձնարարականն ա՞». ԿԳՄՍ-ն 510 մլն 592.000 դրամ կուղղի մշակութային, կրթական մի շարք կենտրոնների
Նույն ժամանակահատվածում ռուսները իրենց դասալիքին են ձերբակալում և արևմտյան, պետականաքանդ իրավապաշտպանները գոռում են ՌԴ դասալիքի իրավունքների մասին, մոռանում, կամ անտեսում ՀՀ քաղաքացիների իրավունքները…
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ 6 ամով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի 18-ից և կգործի մինչև 2024 թ. հուլիսի 18-ը։
Կառավարությունն ընդունած որոշմամբ հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ ` 2024 հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ։
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակը՝ JN.1-ը, իր արագ տարածման պատճառով հայտնվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում ասել է. «Մարդիկ ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ Աստված այսպես արեց։ Դուք ուզեցիք․ ձեր գործը, կյանքը՝ սկսած ստից, վախից, մինչև երկրի աղտոտումը, վախից բխած բոլոր տեսակի գործողությունները, կողոպտելը, գողանալը, սրտակցություն չունենալը, արյան վրա խրախճանք անելը և այսպես շարունակ։
Նոյեմբերի 17-ին Երևանում օրենքով գողերին միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել են Mercedes մակնիշի 10 MO 010 համարանիշի և Toyota մակնիշի 11 OT 001 համարանիշի ավտոմեքենաները, որոնք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հաղորդում է Shamshyan.com-ը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ ՌՈ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։