ՔԿՀ-ներում արձանագրված միջադեպերը, դրանց մասսայականացումը ստիպում են առնվազն համեմատություններ կատարել հարևան Վրաստանում անցած ամիս կատարվածի հետ:
«Լևոն Զուրաբյանի այդ արտահայտություններն ապացուցում են, որ ՀԱԿ-ն այսօր մեծապես շահագրգռված է Ռոբերտ Քոչարյանի ակտիվությամբ, ինչն ինձ համար միանգամայն կանխատեսելի էր. ես ամիսներ առաջ եմ կարծիք հայտնել, որ Ռ. Քոչարյանի թեկնածության պաշտպանությունը ՀԱԿ-ի կողմից ամենևին էլ անհավանական չէ»:
«ՀԱԿ-ում և ՀԱԿ-ի շուրջ հավաքված մարդկանց նպատակը մի մարդու իշխանության բերելն է: 5 տարի այդ ամբողջ զանգվածի կյանքի նպատակը դա է»:
«Ես ոչ մի կարծիք չունեմ, ես ոչ մի թուղթ չեմ ստացել»,- ասաց Բագրատյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այդ նիստի մասին և արդյոք իրեն հրավիրե՞լ են:
«Հետաքրքիր է` ՀԱԿ-ի վարկանիշն առավել սրընթաց անկում ապրեց իշխանությունների հետ երկխոսությա՞ն ժամանակ, թե ԲՀԿ-ի հետ ներկայիս քաղաքական ֆլիրտի պատճառո՞վ»:
Հայաստանում Կրթության և գիտության նախարարությանը կից պետք է բացել անգրագիտության վերացման նախարարություն:
Եթե մենք կարողանանք դառնալ բրենդային որևէ ոլորտում առաջատար երկիր, իրենք չեն գնա այլ երկիր, այլ կգան Հայաստան:
Գումարով է ամեն ինչ չափվում: Ուզում եք ձեզ հետ «գրազ գամ», որ եթե ես մի լավ օր ունենամ 10.000 դոլար, ցանկացած թատրոնում կանեմ այն ներկայացումը, որը կցանկանամ` անկախ բովանդակությունից:
Ջուրն ունի հիշողություն։ Մենք արդեն գիտենք, որ ջուրը զգայուն է մագնիսական դաշտի փոփոխության հանդեպ, ինչից միանշանակ հետևում է, որ այն պետք է զգա նաև այլ էլեկտրամագնիսական դաշտերը։
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր սկսվեց նախնական դատական նիստ քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով:
«Առաջինը`Սերժ Սարգսյանը փորձելու է ունեզրկել բոլորին: Երկրորդը` Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակ է, և նա քաղաքական գործոն չէ»:
«Մենք սպասում ենք նախագահական ընտրություններին, հույսով ենք, որ դրանք կանցկացվեն թափանցիկ, արդար և այդ ընտրությունների ժամանակ ակնկալում ենք, որ կլինի ամուր մրցակցություն և այդ արդար մրցակցությունը կապահովվի»:
«Տիգրան Առաքելյանն ավելի շատ հակված էր զրուցել ԲՀԿ պատգամավորների հետ. իմ և ՕԵԿ պատգամավորի հետ նա հակված չէր զրուցել: Բայց ինձ համար կարևորը ոչ թե նրա ցանկությունն էր, այլ՝ իմը. ես ցանանում էի նրա հետ զրուցել, ինչն ինձ հաջողվեց»:
Կայքը նպատակ ունի նպաստելու մայրաքաղաքի խնդիրների լուծմանն ու նորարար առաջարկների քննարկմանը, կայքը ստեղծվել է բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Երևանի նկատմամբ:
Սերժ Սարգսյանի տեխնոլոգները երևի կարողացել են համոզել, որ պաշտոնյաների վրա «մուննաթ գալը» դրական կանդրադառնա «ռեյծինգի», վրա ու Սերժ Սարգսյանն առանձնակի էնտուզիազմով հետևում է այդ խորհրդին: Խնդիրն ամենևին այն չէ, որ անարգանքի սյունին գամվող պաշտոնյաներն արժանի չեն դրան, որ նրանք առաքինի են, ու Ս. Սարգսյանը հանիրավի է նրանց մեղադրում: Խնդիրն այն է, որ օրենքը կարգավորում է բոլոր այն իրավիճակները, որոնք հիմա Ս. Սարգսյանը փորձում է լուծել «ջղայնանալով»: Եթե որևէ պաշտոնյա վատ է աշխատում, եթե որևէ ոլորտում «խայտառակ վիճակ» է, պետք է ընդամենը պաշտոնանկ անել այդ ոլորտի պատասխանատուին կամ պատասխանատուներին:
Երեկ ԲՀԿ խորհրդի նիստը որին հրավիրված են եղել նաև մեծ խումբ պատգամավորներ, տևել է մոտ 3 ժամ: Նիստից հետո մասնակիցները արագ հեռացել են, և հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:
Ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում դասախոսություններ կկարդան ճանաչված աստղագետները:
Բնապահպանները համացանցյան էջերում ՀՀ բնապահպանության նախարարությանը` ի դեմս նրա ղեկավար անձնակազմի, պատասխանատվության կանչելու ստորագրահավաք են անցկացնում:
Փառատոնի ընթացքում աչքի ընկած բեմադրիչները 2013թ. ամռանը կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնին կից վարպետաց դասերին մասնակցելու:
«Dingo animal lovers» ֆեյսբուքյան խումբն արդեն մեկ տարեկան է: Համացանցյան այս էջը զբաղվում է անտուն և հիվանդ շների բուժմամբ և նրանց համար ընտանիքներ գտնելով:
Հարցին, թե դեղերի շուկայում չարաշահումների հետևանքով որքա՞ն վնաս հասցվեց բյուջեին, Դումանյանը պատասխանեց, թե ինքը չի հիշում այդ թիվը: Նաև հավելեց, թե այդ խնդիրը պետք է ուսումնասիրեն պատկան մարմինները:
«Ես փորձում էի հասկանալ` ի՞նչ է մարդը: Հետաքրքրվել եմ մարդաբանական գիտությամբ, հին պատմություններով: Սակայն անհնար է հասկանալ մարդուն՝ առանց ուսումնասիրելու լեզուն»:
Հասարակությունը կարող է արդարացիորեն մտածել, որ «ատկատների» դեմ պայքարում իշխանությունն ընդդիմությանն առաջարկել է աշխատել «ատկատով»: Դրա մեխանիզմները բազմաթիվ են: Ասենք՝ իշխանությանը պետք է ազատվել որևէ պաշտոնյայից, ընդդիմությանը հուշում են, որ բարձրացնեն հատկապես նրա թույլ տված չարաշահումների հարցը: Այդ պաշտոնյային հեռացնում են պաշտոնից, նրա պատճառած վնասի մի մասը փոխհատուցվում է պետական բյուջե, մնացած մասն իշխանությունը եղբայրաբար կիսվում է ընդդիմության հետ:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գիտության ֆինանսավորման խնդրին:
«Ադրբեջանի ղեկավարը շարունակում է իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունների շարանը»:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց իր հաշվետվությունը:
Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ ծառայությունների գներն օրեցօր աճում են, իսկ սոցիալապես անապահով տարրերի եկամուտները՝ ոչ: Վ. Հովհաննիսյանի խոսքով՝ «այդ մկրատը կարող է կարկինի պես լայնանալ»:
Հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը:
Գազի գնի թանկացումներն անխուսափելի են. թանկացումները հավանաբար տեղի կունենան նախագահական ընտրություններից հետո: