Բաժիններ՝

ԱՄՆ-ը Չինաստանին զգուշացրել է յուանը միտումնավոր թուլացնելու կապակցությամբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Չինաստանին զգուշացրել է յուանը միտումնավոր թուլացնելու կապակցությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը.

«Եթե արժույթի թուլացումը վերջին շրջանում վկայում է շուկայական փոխարժեքում ուղղումներ կատարելու ուղղությամբ Չինաստանի քաղաքականության փոփոխման մասին, ապա դա կհանգեցնի լուրջ մտահոգության»:

Նշվում է, որ վերջին շրջանում Չինաստանում որոշակիորեն դանդաղել է տնտեսական աճի տեմպը և Չինաստանի իշխանությունները ոչ վաղ անցյալում ընդլայնել են արժույթի փոխարժեքի «միջանցքը»: Չինաստանը քայլեր է ձեռնարկում կարճաժամկետ հեռանկարում իր տնտեսական ուժը պահպանելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930