
Ականի պայթյունի հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի 3 զինծառայող

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի երեք զինծառայող զոհվել է՝ պայթելով ականի վրա: Միջադեպը գրանցվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի ուղղությամբ: Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են նաև մի շարք (որոշ տվյալներով՝ 6) զինծառայողներ: Ընդգծվում է, որ ականի պայթյունը գրանցվել է խրամատների ամրապնդման ժամանակ: Զոհված զինծառայողներից երկուսը զինվորներ են՝ Նովրուզ Աբդուլաև, Սեյֆադդին Քերիմով, իսկ մեկը՝ կապիտան՝ Ջեյհուն Օրուջալիև: