Այսօր մեկնարկում է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային երրորդ փուլը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային երրորդ փուլը, որի նպատակն է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի մշակումը:

Ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նախօրեին հայտարարել էր, որ լիովին իրատեսական է մինչև հուլիսի 20-ն այդպիսի համաձայնագիր ստորագրելը, և որ բանակցային ներկայիս փուլը բազա կստեղծի այդ փաստաթղթի տեքստի վրա աշխատելու համար:

«Վեցյակի» գործողությունները համակարգելու է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930