«Սոցիալական մեդիան աստիճանաբար ավելի ու ավելի արագ է զարգանում, տպավորություն է ստեղծվում, թե թերթը «մեռնում է»: Բայց դա այդպես չէ»,- նշում է նա:
Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված պատգամավորության երեք թեկնածուներից մեկը` ինքնաառաջադրված անկուսակցական Արման Խաչատրյանը, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողներն ու երիտասարդ մասնագետները պրոֆեսիոնալ ժյուրիի և հեղինակավոր կազմակերպություններից հրավիրված մասնագետների ներկայությամբ ներկայացրին իրենց նորարարական առաջարկները և լսեցին պրոֆեսիոնալների կարծիքները։ Տեղի ունեցան նաև մասնագիտական քննարկումներ: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:
«Այսօր տեղեկացանք, որ Ադրբեջանի և Հարավային Սուդանի հանրապետությունների միջև «Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին» փասաթուղթ է ստորագրվել, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ճանաչում: Այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը…»:
Իսկ ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար պատասխանատվություն պետք է կրի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա, Ա. Զաքարյանի խոսքով` այդ ամենը որևէ աղերս չունի իրականության հետ: «Հանցագործներն, ըստ էության, բացահայտված են, ու բացահայտված են վաղուց, հիմա էլ կրում են իրենց պատիժը: Մնացած ամեն ինչը քաղաքական շահարկումների առարկա է, որը բոլորովին հարիր չէ Հոկտեմբերի 27-ի ողբերգությանը»: Այս հարցը որևէ կերպ չի կարելի տեղափոխել քաղաքական դաշտ, քաղաքական մեղադրանքներ ներկայացնել: Կարծում եմ, որ այս ամենը է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը»,- ասաց Ա. Զաքարյանը:
Լուսանկարները` Օֆելյա Հովհաննիսյանի
«Եթե քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն իրեն նման անպարկեշտ պահվածք է թույլ տալիս և փորձում է ահաբեկել մեկ այլ քաղաքական ուժի, ապա դա խոսում է այն մասին, որ, այո՛, մենք պիտի պայքարենք, որ այս ռեժիմը վերանա»:
Շատ դժվարանում եմ ասել, թե երբ կբացահայտվեն կազմակերպիչները, բայց, որ մենք բացահայտումը կտեսնենք` դրանում հավատացած եմ:
Արթուր Սաքունցին անհանգստացնում է նաև այն փաստը, որ Ս. Բոզոյանի կինն իր հարցազրույցում խոսել է նաև ամուսնու «վախերի» մասին` ասելով, թե ինքը վախենում է խոսել. «Իսկ հիմա, էդ մարդիկ ընդհանրապես վախից ընդհատակ են անցել, պատկերացնում եք անգամ մենք զանգահարում ենք, ուզում ենք պայմանավորվել, որ հանդիպենք, բայց իրանց ընտանիքը, իսկականից, վախից չգիտի` ինչ անի: Սա ավելի մեծ խնդիր է»,- ասել է իրավապաշտպան Ա.Սաքունցը:
Եթե ԲՀԿ-ն, ի վերջո, համաձայնի պաշտպանել Սերժ Սարգսյանին, ապա իշխանությունն «ատկատների» գործերը «զակատ» կանի: Նույնը կարող է տեղի ունենալ նաև Վարդան Օսկանյանի պարագայում: Ակնհայտ է, որ վերջինիս հարցն առանցքայիններից մեկը կարող է լինել Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի բանակցություններում: Կրկին` մտածել, որ ԲՀԿ-ն կպաշտպանի Սերժ Սարգսյանին` որպես պայման չառաջադրելով Օսկանյանի գործի «փակումը»` անմտություն կլինի:
«Ոչ մի քաղաքական ուժ այսօր մենակ սիստեմի դեմ պայքարելու հնարավորություն չունի, և եթե կան ուժեր, ովքեր պատրաստ են մեզ հետ պայքարելու, այդ թվում` Դաշնակցությունը և այլ քաղաքական ուժեր, ապա, այո՛, պետք է համախմբել»:
«Առաջիկայում մենք վերջապես հստակեցնելու ենք մեր դիրքորոշումը նաև Ալեքսանդր Արզումանյանի հետ կապված»:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ոլորտում առկա ձեռքբերումներին ու հետագա ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ և նիստի օրակարգում ներառված այլ հարցեր:
Վերջին շրջանում առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ ահազանգում են մայրական մահացության դեպքերի աճի մասին:
Հնուց հարգի է կռատուկի արմատից պատրաստված առողջարար սուրճը` բովեք և աղացեք սրճաղացով։
Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդի և Մասաչուսեթսի նահանգների օրենսդիր մարմիններից հետո ահավասիկ ավստրալիական մեծագույն նահանգը` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը ևս ճանաչում է արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախ Հանրապետությունը:
«Նայեք, տեսեք՝ ի՞նչ ա եղել. ոտքը չի շարժում, ընդհանրապես անզգա վիճակում ա: Ծանրություն են կապել, որ սալջարդը կպնի, հետո նոր կարողանան կամ գիպս դնել, կամ էլ վիրահատել: Դե, բժիշկը տենց ա ասել: Կարող ա չվիրահատեն էլ, սակայն այդ ամենը երկուշաբթի պարզ կլինի: Մի հատ էլ ռենտգեն պիտի անեն, որ հետագա քայլերը որոշեն,- ասաց տիկին Գոհարը և ավելացրեց,- Ամբողջ գիշեր մեկ րոպե աչք չի փակել: Վատ է իրեն զգում: Մենք էլ հեռավոր գյուղից ենք: Դժվար է մեզ համար այսքան ճանապարհ գալ ու գնալը»:
«Ակնհայտ էր, որ հենց Հոկտեմբերի 27-ին հաջորդած ժամերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ ահաբեկիչների հետ, և չէր կարող այդ հանդիպումը փակ դռների ետևում չձայնագրվել` հենց նույն գործող նախագահի անվտանգության ապահովման տեսանկյունից: Բայց պարզվում է` նման ձայնագրություն չի արվել, ինչին ես, իհարկե, չեմ հավատում: Բազմաթիվ նման անպատասխան հարցեր կան»,- 168.am-ին ասաց Արամ Սարգսյանը:
Լոս Անջելեսի Հոլիվուդյան բլրի վրա սկսվել են հայտնի HOLLYWOOD խորհրդանիշի վերանորոգման աշխատանքները: Վերանորոգումը կատարվում է խորհրդանիշի 90-ամյա հոբելյանի առթիվ, որը տեղի է ունենալու 2013 թվականին: Վերանորոգման աշխատանքները կտևեն 10 շաբաթ: Այժմ մաքրում են 15 մետրանոց տառերը, որից հետո կսկսեն դրանք ներկել սպիտակ գույնով:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հոկտեմբերի 17-19-ը Մինսկում մասնակցել է Հիմնարար գիտությունների բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի նիստին՝ որպես խորհրդի անդամ: Հիմնական քննարկվող թեմաներից է եղել ԱՊՀ մասնակից պետությունների գիտական հետազոտությունների միջպետական հիմանդրամի ստեղծումը, հիմնադրամի հիմնադիր կապիտալի չափսը, գործունեության գերակա ուղղությունները:
90-ականներից համաշխարհային նորաձևություն մուտք գործեց տաբատներով կիսաշրջազգեստներ կրելը: Սա սկզբնական շրջանում անսովոր և տգեղ թվաց շատերին, սակայն երբ համաշխարհային նորաձևության տներն իրեն հավաքածուներում սկսեցին օգտագործել տաբատներն ու կիսաշրջազգեսները միասին, որպես մեկ ամբողջություն, շատերն ընդունեցին հագնվելու այս եղանակը:
Հոկտեմբերի 29-ին ժամը 11.00-ին Ազգային ժողովի 334 սենյակում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջան: Հանրապետության ղեկավարը դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչև քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12.8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը: Շինարարության աշխատանքները մեկնարկել են ս.թ. հուլիսի 28-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
«Նրանք, ովքեր պաշտոնյա էին այն ժամանակ` թե’ նախագահ, թե’ նախարար, իրենք շարունակեցին ու մինչ օրս շարունակում են այսպես, թե այնպես պաշտոնավարել: Եվ քանի դեռ մեր ժողովուրդը ու հատկապես նոր սերունդը չի հասել իր երկրում ազատության, արդարության ու ճշմարտության, չի կարելի ենթադրել, որ Հայաստանը կդառնա առաջատար երկիր, ըստ Սահմանադրության` ժողովրդավար, ինքնիշխան պետություն: Ճշմարտության փնտրտուքը պիտի շարունակվի և սա ժողովրդի ձեռքում է»:
«Այդ օրը լավ տրամադրությամբ բերեցի աշխատանքի, ինքն ասաց` հեռու չգնաս, էսօր շատ գործ ունենք: Ու ես գնացի գարաժ, ինքը գնաց նիստի: Նիստը սկսվեց 12:00-ին, ու էդ օրը 5-ից 10 պակաս խփեցին: Դա հոկտեմբերի 27 էր: 13 տարի ա` ամեն ինչը փոխվել ա; Արդարություն չկա»,- ասում էր Կարեն Դեմիրճյանի վարորդը:
Հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս դեպքի իրական հանցագործները չեն բացահայտվել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե իրական հանցագործ ասելով` ի՞նչ նկատի ունեք, բայց կան հանցագործություն իրականացնողներ, ձերբակալվածներ: Պարզ է, որ սա այն դեպքն է, երբ կատարողը տեղում ձերբակալվել է, և ավելի բացահայտված է, ավելի ակներև է»:
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էին քաղաքական մի շարք գործիչներ և ՀՀ քաղաքացիներ` հարգանքի տուրք մատուցելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Այնտեղ էր նաև Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիտա Դեմիրճյանը` իր թոռների և հարսի հետ:
Վազգեն Սարգսյանի տուն- թանգարանում տեղ են գտել Սպարապետի կյանքի տարբեր շրջաններից պահպանված իրեր, որոնք հուշում են նրա անցած ուղու մասին: Նրա ծննդավայր Արարատ գյուղում 2001թ. ստեղծված թանգարանում կարելի է հանդիպել մանուկ, պատանի, հասուն քաղաքական գործիչ, արձակագիր Վազգեն Սարգսյանին:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի` Հոկտեմբերի 27-ից հետո «քաղաքական դաշտից հետևողականորեն դուրս մղվեցին այն դեմքերը և ուժերը, որոնք պատրաստակամ էին շարունակելու Կ.Դեմիրճյանի և Վ.Սարգսյանի գիծը: Արդեն 2003 թ. Կ.Դեմիրճյանի աթոռը (ԱԺ նախագահի.- Ա.Ս.) զբաղեցրեց մարդ, ում ռուսաստանյան վերլուծաբաններն անվանում են հայկական Յուշչենկո, իսկ 2007թ. ընտրություններին ըստ էության այն ուժերը, հոսանքները, ովքեր տարիներ շարունակ պաշտպանել են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման առաջնայնությունը, ընհանրապես դուրս մղվեցին ԱԺ-ից»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Հանրապետության ղեկավարը շուտափույթ ապաքինում և քաջառողջություն է մաղթել «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող մեծանուն դերասանին: