Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում յուրաքանչյուր ռազմական գործողություն կճանաչվի որպես ներխուժում. Միկդադ

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միկդադն այսօր հայտարարել է, որ յուրաքանչյուր ռազմական գործողություն, որը Թուրքիան կփորձի իրականացնել սիրիական տարածքում, կճանաչվի որպես ներխուժում:

Մեկնաբանելով Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանին ռազմական տեխնիկա կենտրոնացնելը՝ Միկդադը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել անհապաղ անցկացնել նիստ՝ Թուրքիայի գործողությունները դատապարտելու համար:

Թուրքիայի խորհրդարանն արդեն իսկ երկրի զինված ուժերին արտոնել է անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայի ու Իրաքի տարածքներում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են պատերազմել «Իսլամական պետության» դեմ, սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031