Մոսկովյան դատարանը Լևոն Հայրապետյանի նախնական կալանքը փոխարինել է տնային կալանքով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը, որին մեղադրում են «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի ժամանակ «փողեր լվանալու» մեջ:
Հայրապետյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Այդ փոփոխման համար հիմք է հանդիսացել Հայրապետյանի ինքնազգացողության վատթարացումը, այլևս հիմքեր չկան՝ նրան կալանքի տակ պահելու համար:
65-ամյա գործարարին ձերբակալել էին այս տարվա հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: Նրա նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել ՌԴ ՔՕ-ի 160-րդ ու 174-րդ հոդվածներով (օտար ունեցվածքի յուրացում կամ վատնում և ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացում): Հայրապետյանը հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: