«Տաշիրն» ու «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը համատեղ մրցույթներ են հայտարարում Գիտական լրագրության 2-րդ մրցույթը «Տաշիր» բարեգործական հիմնադրամը եւ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարում են գիտական լրագրության 2-րդ մրցույթը: Մրցույթը նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր 2012թ. մայիսի 10-ից մինչեւ նոյեմբերի 30-ը (ներառյալ) տպագիր […]
«ԱՐՄԱԿԱԴ»-ը 5 տարեկան էՄեր օրերում գիտությունը շատ արագ է զարգանում, ուստի հատկապես արտասահմանյան մի շարք երկրներում գիտական ինտերնետային ցանցերը լայնորեն կիրառվում են գիտության ոլորտի վերաբերյալ տեղեկատվության արագ տարածման համար: Օրինակ, ՌԴ-ում գործում են տասնյակ գիտական ցանցեր: Դրանցից են` RBnet (միջգերատեսչական հենքային ցանցը), RUNnet (դաշնային համալսարանական ցանցը), RASnet (Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի կորպորատիվ ցանցը), FREEnet (գիտության եւ […]
Բույսի բուժիչ հատկությունները հայտնի են հնագույն ժամանակներից։ Հռոմեական բանակի բժիշկ Պեդանիոս Դիոսկորիդիսը նկարագրել է բույսն իր «De Materia Medica» տեղեկատուի մեջ, որում ամփոփվել են Ք.Հ. 1-ին դարում հայտնի մոտ 500 դեղաբույսեր։Հայտնի բժիշկ եւ դեղագործ Հալենը (131-210թթ.) իշառվույտի պատրաստուկներով բուժել է գլադիատորների վերքերը։ Ավիցենան այն աստիճան բարձր է գնահատել բույսի բուժիչ հատկությունները, որ անվանել է այն […]
– Սովորաբար Ձեզ գլխարկով ենք տեսնում: Այսօր առանց գլխարկի եք: Ինչո՞ւ: – Ինձ մոտ գլխարկի հանդեպ ազատ մոտեցում կա, եւ այնպես չէ, որ միշտ գլխարկով եմ լինում: Մարդիկ կան, չէ՞, ովքեր նույն գլխարկով քնում, արթնանում են: Մեկ-մեկ պետք է գլխարկն ազատ թողնել, գլուխն էլ պետք է ազատ թողնել: – Կաշկանդո՞ւմ է գլխարկը: – Ոչ, պարզապես […]
Հարցազրույց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ – Դրական ի՞նչ տեղաշարժեր են գրանցվել 2012թ. տրանսպորտի ոլորտում, եւ ի՞նչ փոփոխությունների պետք է սպասի Երեւանի բնակչությունը մինչեւ տարեվերջ:– 2012թ. տրանսպորտի ոլորտում արդեն իսկ բավական փոփոխություններ են եղել: 2005-ից հետո մրցույթ չի անցկացվել, եւ այդ ընթացքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել վերգետնյա երթուղային ցանցում: Երեւանի համար […]
Ասում է երգահան, Հայաստանի ազգային գրադարանի նախկին աշխատակից Լուսինե Գրիգորյանը Վերջերս Հայաստանի ազգային գրադարանից գրքերի գողության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել 7 անձանց: Նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. հուլիսից մինչեւ 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին, համաձայնության գալով «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի […]
Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին, Շուշի քաղաքում: 1979թ. ընդունվել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարան: 1983թ. ուղարկվել է ծառայելու Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: 1988թ. նշանակվել է Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին: 1990թ. սեպտեմբերին նշանակվել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնում: 1992թ. ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը […]
Ավելի քան երեք տարի անլույս ապրող Մհերն ասում է, որ հայերը լավն են, իսկ թուրքերը` վատը: Ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին: Տասը տարեկան Մհերը շատ խելացի մարդ է, բայց սովորում է գիշերօթիկ դպրոցում: «Տուն» գալիս է միայն շաբաթ-կիրակի օրերին, որտեղ անգամ ամեն օր մոմի լույսով խավարը հաղթահարելու հնարավորություն չկա: Բոլորին սիրում […]
ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է մեր նախորդ հրապարակմանը, որի համաձայն պետական համակարգի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություններ են առաջացել` կապված Կառավարության կողմից հատկացվող սոցիալական փաթեթի տրամադրման հետ: Տեղեկացրել էինք, որ այդ փաթեթների` հատկապես ամառային հանգստի հետ կապված արտոնությունները տրամադրելու դիմաց, որոշ հիմնարկներում, այդ թվում` դպրոցներում, ղեկավարները «վերաբերմունք» են պահանջում: Տ. Սարգսյանը երեկ […]
««Բիզնեսի համար ավելի բարենպաստ եւ թափանցիկ միջավայր ստեղծել, միաժամանակ` չթուլացնել հսկողությունը», առաջնորդվելով այս սկզբունքով` Պետական եկամուտների կոմիտեն վերջին տարիների հետեւողական բարեփոխումներով զգալի առաջընթաց է արձանագրել մաքսային համակարգի` ընթացակարգերի պարզեցումից մինչեւ ձեւակերպումների ժամանակի կրճատման գործընթացներում»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ: ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող` եվրոպական եւ ԱՊՀ երկրներից ներմուծված ապրանքների մաքսային ձեւակերպումներն իրականացվում են Միջազգային ճանապարհային […]
Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մասին շատ են խոսում։ Սակայն խոսում են հիմնականում երկու դեպքում. երբ խոսքը վերաբերում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, կամ՝ երբ ղարաբաղա-ադրբեջանագծի սահմանին միջադեպեր են արձանագրվում։Անգամ այս օրերին, երբ ԼՂՀ-ում ընթանում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, շատ քիչ տեղեկատվություն է հասնում Հայաստան, ավելի ճիշտ` ուշադրության արժանանում Հայաստանում։ Հայաստանում շատ քչերը գիտեն, թե ինչ է […]
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայկական բանակի սպա Վահե Ավետյանի նկատմամբ կատարված դաժանությունը, երիտասարդ բժշկի մահը, ապա Ռուբեն Հայրապետյանի` ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունը, դրան հետեւած արձագանքներն ու գնահատականները վկայում են Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտի անառողջության, վտանգավոր աստիճանի անառողջ լինելու մասին: Ընդ որում, եթե նույնիսկ ողբերգական դեպքերի առիթով հասարակությունը, հանրային միավորները առնվազն մեկ քայլ առաջ […]
ՀՀ Հանրային խորհրդի երեկվա նիստում քննարկվեցին փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) զարգացմանը վերաբերող հարցեր: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի խոսքով` վերջին 2-3 տարիների ընթացքում բիզնես միջավայրում նկատելի է «իրական առաջխաղացում»: Վերջին ժամանակներում ՀՀ Կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը հռչակել է գերակա ուղղություն եւ ըստ իշխանության ներկայացուցիչների` արվում է ամեն ինչ այդ ճյուղը զարգացնելու եւ […]
– ՀՅԴ գերագույն ժողովին նախորդած կուսակցական միջոցառումների ժամանակ դժգոհություններ ու քննադատություններ են հնչել ձեր կուսակցության ղեկավարների նկատմամբ: Ո՞րն է այդ դժգոհոության պատճառը, եւ ի՞նչ քննարկումներ են ընթանում: – Նման քննարկումներ միշտ էլ եղել են մեծ ժողովներից առաջ, պարզապես մեր հասարակությունը սովոր չի տեսնել ներքին ժողովրդավարական չափանիշներով գործող կազմակերպություն: Որքան էլ մեր մասին խոսում են, թե […]
Երեկ առավոտյան ԱԺ-ի առջեւ մեկնարկեց ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնած բողոքի ակցիան, որի հիմնական պահանջն էր ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին` որպես մեղադրյալ, ներգրավել հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, եւ նրան ենթարկել քրեական պատասխանատվության: Հիշեցնենք, որ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր, […]
Այսօր հուլիսի 5-ն է, օր, որը պաշտոնապես ներառված է Հայաստանի Հանրապետության տոնացույցում` որպես Սահմանադրության օր: Այս տարի կառավարության որոշմամբ «Սահմանադրության տոնը» նշելու համար քաղաքացիներին ամբողջ չորս հանգստյան օր է նվիրվել: Սահմանադրության օրը կամ տոնը մեր տոնացույցի, թերեւս, ամենահակասական, նույնիսկ` ամենավիրավորական տոնն է: Որքան էլ տարօրինակ ու ցավալի հնչի, իրականում հուլիսի 5-ը պետք է նշել ոչ […]
Վերջերս շրջանառվող տեղեկատվությունների համաձայն` Սպայկա բեռնափոխադրող ընկերությունը, որը զբաղվում է նաեւ գյուղմթերքների մթերմամբ, սկսել է մթերման գործընթացը, սակայն մթերվող ապրանքների համար չի վճարում համապատասխան գումարը: Կարբի գյուղի բնակիչները, ովքեր առաջիններից էին, որ իրենց մրգերն առաջարկել էին Սպայկային, հուսախաբ էին եղել` չստանալով ակնկալվող գումարները: Ըստ գյուղացիների, նույն ընկերության ներկայացուցիչները, առանց սահմանված պայմանագիր կնքելու, մթերել էին համապատասխան […]
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, թե իրենց կուսակցությունում դժգոհություն կա ղեկավար մարմինների նկատմամբ: Սակայն միաժամանակ ավելացրել է, որ դա ոչ թե դժգոհություն է, այլ բնական քննարկում: “Գերագույն ժողովում հիմնական հաշվետվությունը ներկայացնում է Գերագույն մարմինը, եւ բնական է, որ քննադատությունների թիրախն այդ մարմինն է: Ժողովը կավարտվի նրանով, […]
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին երեկ տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Համաձայն ԱԺ ընթացակարգի, ԱԺ առաջիկա նիստի ընթացքում Հ. Աբրահամյանը պետք է հրապարակի Ռ. Հայրապետյանի դիմումը, եւ եթե 15 օրվա ընթացքում պատգամավորը ետ չվերցնի իր դիմումը, ապա կընդունվի որպես […]
“Ես կարծում եմ, որ սա մեր անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ իրողություն էր: Որեւէ մի դեպքի հետ համեմատել չի լինի, որովհետեւ մարդը գնացել է իր ժամանակն անցկացնելու, եւ սպասարկողը, ում նաեւ մարդը վճարում է, սպասարկելու փոխարեն` նրան ծեծում է մահվան աստիճան”,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով “Հարսնաքար” […]
Այս տարվա ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի կազմում ձեւավորված նոր խմբակցության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով կառավարությունն այսօր խորհրդարանի աշխատակազմին հատկացրել է մոտ 22.5 միլիոն դրամ: Այդ մասին երեկ տեղեկացրել է կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշենք, որ Ազգային ժողովում ձեւավորված նոր խմբակցությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես դաշինքի (ՀԱԿ) խմբակցությունն է:
Ազգային ժողովում երեկ պատգամավորների հավաքվելու պատճառը թեեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի ելույթն էր, սակայն քննարկվող հիմնական թեման Հանրապետական խմբակցության արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն էր: Հիշեցնենք, որ նա նախօրեին մանդատը վայր դրեց, քանի որ հունիսի 17-ին իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում անվտանգության աշխատակիցներն եւ իր թիկնապահները դաժանորեն ծեծել էին զինվորական բժիշկ, մայոր Վահե […]
«Ես չգիտեմ ով է մեղավոր, որ Լեոնիդը զոհվեց, բայց մի պահ խենթանում եմ, և ասում երանի … երանի, որ զոհվեց ռազմի դաշտում, դարանակալ գնդակից և ոչ դարանակալ դեղահաբից…»:
ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի հակառակորդը` տեղական ինքնակառավարման նախարար, պահպանողական Բոբ Նեյլը` պատասխանելով լիբերալ-դեմոկրատ Ալան Բեյթի հարցին, հայտարարել է, թե Պրեսկոտը Միացյալ թագավորության փոխվարչապետի պաշտոնում գտնվելու 9 ամիսների ընթացքում վարկային քարտերով ծախսել է 52.000 ֆունտ ստեռլինգ: Ըստ “Daily Mail”-ի` Պրեսկոտը փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1997-2007թթ.: Իսկ չվճարված ծախսերը եղել են այն ժամանակահատվածում, […]
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը այսօր ասուլիսում` անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին` ասել է, թե նա հորդորում էր ԲՀԿ-ին լինել ավելի ակտիվ, ինչը ծիծաղելի է: “Թե ինչ պետք է անի ԲՀԿ-ն, այդ կուսակցությունն արդեն արտահայտվել է՝ չի ընդունելու ընդդիմադիր կեցվածք, քանի որ ընդդիմություն լինելը ինքնանպատակ չի կարող լինել, իսկ ՀԱԿ առաջնորդի կողմից դա […]
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ուենցած ողբերգական միջադեպին. «Շատ լավ է, որ հանրությունն ըմբոստանում և պահանջում է, բայց եկեք օրենքը համարենք օրենք»,- ասել է Վլ. Գասպարյանը: Նաև հավելել է. «Նախաքննության ընթացքում, չեմ բացառում, որ որոշակի փոփոխություններ պետք է լինեն: Կլինե´ն, հնարավոր է, բայց, որ կլինեն արդար, […]
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով` ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո ՀԱԿ ներկայացուցիչներից որեւէ մեկը այն տպավորություն չի ստացել, թե 2013թ. նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը պաշտպանելու է ԲՀԿ-ի թեկնածուին: «Ես հակված չեմ այդպիսի զուտ տեսական խնդիրների մասին մտածելու: Ես համարում եմ ժամանակավրեպ այդպիսի խոսակցությունները: Մի’ շտապեք»,- այսօր ասուլիսում հայտարարել է Մանուկյանը: Նրա խոսքով` […]
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը այսօրվա ասուլիսում` խոսելով հունիսի 17-ին “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին, ինչի հետևանով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ասել է, թե իր կուսակից պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը մասնակից չի եղել այդ միջադեպին: Նրա խոսքով` այդ միջադեպի ժամանակ Ռ. Հայրապետյանը տանը պառկած է եղել: «Չէ, ես հարց եմ տալիս, եթե […]
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մեիքյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով նոր ձևավորված ԱԺ-ին, ասել է, թե այն ընդդիմությունը, որը փողոցում արդարություն էր պահանջում “համակերպվեց, մտավ խորհրդարան եւ համաձայնեց չնչին տեղերին”: Ըստ նրա` այսօրվա ԱԺ-ն դեռևս հասարակությանը չի պատկանում. “Մենք ունենք ԱԺ, որտեղ իշխանությունն ունի անհրաժեշտ մեծամասնություն, դա չեմ գնահատում ոչ լավ, ոչ վատ, այլ իրողություն է, որի հետ […]
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական բարեփոխումներ իրականացնել մաքսային ընթացակարգերի պարզեցման, ձևակերպումների նվազեցման, փաստաթղթաշրջանառության կրճատման, ընդհանրապես, •ործընթացի ազատականացման ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ ՊԵԿ-ի` հերթական քայլը` բիզնեսին ընդառաջ, ենթաակացիզային ապրանք ներկրող ընկերություններն այլևս ստիպված չեն ապրանքի ակցիզային դրոշմանիշը փակցնել արտերկրում: “Ակցիզային հարկի մասին” ՀՀ օրենքի […]