Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ նախնական դատական նիստ Երևանի Աբովյան 4 հասցեում «Միլանո» խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով:
Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բուենոս Այրես:
Հոկտեմբերի 25-ին կայացավ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը, որին մասնակցում էին դպրոցականներից կազմված 7 թիմ` 3 թիմով հանդես եկավ «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրեց 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին առաջադրված պահանջը՝ տրամադրել ապամոնտաժման աշխատանքերի իրականացման իրավական հիմքեր, մնաց անպատասխան, հորդորները՝ դադարեցնել ապամոնտաժման աշխտանքները մինչև իրավական հիմքեր տրամադրելը, հաշվի չառնվեցին:
Խորհուրդ եմ տալիս իմ գործընկեր լրագրողներին ձեռնպահ մնալ նման գործելաոճից և չխախտել լրագրողական պրոֆեսիոնալիզմի ոսկե կանոնը՝ չփորձել խմբագրել, կամ խեղաթյուրել որևէ մեկի խոսքը»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Հայնց Ֆիշերին՝ Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ:
2002թ. Եվրոպայի Խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, ավելի քան 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցերով պետությունից պահանջվել է 15 309 867,30 ԱՄՆ դոլար փոխհատուցման գումար:
Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, երկու տուժածներն էլ գիտակցության մեջ են:
168.am-ին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ տուժած Վոլոդյա Մաթևոսյանն ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Մնացած 8 տուժածներիի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տուժածներից 7-ն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն բաժանմունքներ։
ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, և մի խումբ պատգամվորներ այսօր այցելել են Երևան քրեակատարողական հիմնարկ, ժողովրդական լեզվով ասած` ԿԳԲ-ի պադվալ, ծանոթանալու այդ հաստատությունում կալանավորների պահման պայմաններին:
«Լսելով իմ բհկական գործընկերների բազմազան ու բազմապիսի տեսակետները գալիք նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ, հետևյալ հարցն է ծագում. ԲՀԿ-ում անձնական տեսակետներից մինչև պաշտոնական դիրքորոշում ՄԵԿ ՔԱ՞ՅԼ Է, ԹԵ՞ ՄԵԾ ԱՆԴՈՒՆԴ…»:
168.am-ը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են այն լուրերը, որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում ինքը ռոտացիոն կարգով փոխարինելու է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանին:
Այսօր ԱԺ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում հնչեցրած հայտնի հայտարարությունների առնչությամբ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից իր հասցեին հնչող գնահատականներին, ասաց.
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳալուստՍահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր փոխվարչապետների պաշտոնների ավելացման հետ կապված փոփոխությունների նպատակով սահմանադրական հանրաքվե անցկացման մասին տեղեկատվությունը:
Ճկույթը կտրած դատապարտյալի` Կարեն Թառոյանի մասին տեղեկություններ ստանալու համար «Pastinfo.am»-ի թղթակիցը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն: Նախարարությունից «Pastinfo.am»-ի թղթակցին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալ Կարեն Հրաչի Թառոյանը պարզվում է՝ ճկույթ մատը կտրելու, ինքնավնասում կատարելու սովորույթ ունի, իսկ երկրորդ դատվածության ընթացքում հասցրել է իր կամոք «շրջագայել» Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում: Վարքագծի հետ կապված խնդիրներ ունենալու համար դատապարտյալի նկատմամբ բազմիցս խիստ նկատողություն է հայտարարվել:
Դերասան Հովհաննես Ազոյանի կինը` Մերի Ազոյանն, օրեր առաջ ամուսնու ֆեյսբուքյան էջում տեղադրել է իրենց երկրորդ փոքրիկի առաջին` ուլտրաձայնային սարքավորման միջոցով արված լուսանկարներից մեկը:
ԼՂՀ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու պատրաստակամության մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն անհեթեթ են։ Այդ մասին, ըստ news.am-ի` հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում նշել է ԼՂՀ-ի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։
Ազատախոհության համար Սախարովի անվան մրցանակը այս տարի շնորհվել է երկու իրանցիների` փաստաբան Նասրին Սոթուդեին և կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին։ Երկու գործիչները առաջին իրանցիներն են, որոնք արժանանում են Եվրախորհրդարանի հեղինակավոր մրցանակին։
«Շիրակ կենտրոնի» տեսանյութերից թեև կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պայմաններում են ապրում հարյուրավոր աղքատ և անօթևան ընտանիքներ, սակայն տնակներում տիրող խոնավության գարշ մթնոլորտը հնարավոր չէ տեսանյութերից զգալ, դրա համար պետք է երբևիցե այցելել այդ տնակները:
«Մեր նպատակն է հանրապետությունում ստեղծել նման լաբորատոր փորձագիտական ցանց, առանց որի եզրակացության՝ որևէ արտադրանք չի մատուցվի հանրությանը»,- ասել է Տիգրան Սարգսանը:
«Երևանի նախկին քաղաքապետեր` Երվանզ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը և ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է ներգրավվեն քրեական գործում` որպես անմիջական մասնակիցներ, քանզի վերջիններիս թողտվությամբ է շարունակվում Երևան քաղաքի մշակութային և ճարտարապետական դիմագիծը այլանդակվել և անմեղ «զոհեր» ունենալ»:
«Մենք պետք է Երևան քաղաքում ընտրենք համարակալված փողոցներից որևէ մեկը: Նախապատվությունը կտանք այնպիսի փողոցի, որտեղ եզդիական համայնք կա: Ամենայն հավանականությամբ, այդ փողոցը կլինի Նուբարաշեն համայնքում»,- 168.am-ին ասաց Բորիս Մուրազին:
«Ցանկացած գործողութուն, որը կապված կլինի Վարդան Օսկանյանի կամ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների վերաբերյալ, մենք կսկսենք քննարկել, երբ այդ մարդիկ լինեն բանտարկյալ: Քանի դեռ նրանք ազատազրկված չեն, մենք այս հարցում գործողություններ ծավալել չենք կարող՝ մնալով մեր նախաձեռնության նպատակների սահմանում: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, կարող եմ նշել միայն, որ նրա նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»:
«Ի՞նչ մոնստրի մասին կարող է լինել խոսքը, հեռու մի գնացեք մոնստրին փնտրելու համար: Մոնստրը հայտարարեց ի լուր աշխարհի. «Բա թողենք` սրան մնան, որ հեղափոխություն անեն»: Այ դա է մոնստրը»,- ասաց Գ.Եղիազարյանը:
Այսօր «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում կոչ են անում քաղաքական կուսացությունների, հասարակական կազմակերպութունների, քաղաքացիական նախաձեռնութունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել նոյեմբերի 2-ին իրենց կողմից անցկացվելիք բողոքի ցույցին:
Ըստ Արմեն Պողոսյանի, Ռուսաստանը Հայաստանին գազ է տրամադրում բացառիկ գնով՝ պաշտոնական 180 դոլարով, սակայն Եվրոպայում գազն արժե 300 դոլար: Այնպես որ` թանկացումը սովորական է: «Ըստ իս, գազի գնի բանակցությունների ավարտին գինը կբարձրացնեն և կհասցնեն 250-300 դոլարի»,- նշեց Ա.Պողոսյանը:
«Իրականում ես համարում եմ, որ կառավարությունը ծաղրում է քաղաքացիներին` նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելով, քանզի դա այն գումարը չէ, որով հնարավոր է շատ ավել ապրանքներ ձեռք բերել: Հացը, շաքարավազն ու մնացած առաջնահերթ անհրաժեշտության ապրանքները թանկանում են կրիմինալ ձևով: Մենք նամակով դիմել ենք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը` խնդրելով համատեղ ստուգայցեր կազմակերպել և կրիմինալ թանկացումների դեմն առնել»,- հայտարարեց Ա.Պողոսյանը:
168.am-ն այսօր ԱԺ ճեպազրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` 2008թ. ԲՀԿ-ն պաշտպանել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հինգ տարի հետո ԲՀԿ-ն գո՞ հ է իրենց թեկնածուի գործունեության արդյունքներից, և երկրորդ՝ ԲՀԿ-ն անընդհատ քննադատում է կառավարությանը, բայց երբևէ չեն քննադատում Սերժ Սարգսյանին, արդյո՞ք դա նշանակում է, որ իրենց քննադատության թիրախը կառավարությունն է, և եթե այն փոխվի, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի:
«Ես իհարկե, հասկանում եմ հանրային և քաղաքական շրջանակներում եղած մեծագույն հետաքրքրությունը, թե ի՞նչ կորոշի ԲՀԿ-ն, և դա շատ բնական է, որովհետև , այո՛, ԲՀԿ-ի որոշումից շատ բան է կախված լինելու, բայց թույլ տվեք մենք որոշենք այն պահը, երբ կհրապարակենք մեր որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ»: Ն. Զոհրաբյանի անձնական դիրքորոշմամբ՝ ԲՀԿ-ն պետք է մասնակցի սեփական թեկնածուով, և այդ թեկնածուն պետք է լինի Գ. Ծառուկյանը;
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ նախագահական ընտրություններից առաջ բոլոր այս հանցավոր կառավարիչների դեմքերը բացվեն: Մեր ժողովուրդն արդեն գիտի, իհարկե, բայց արդեն փաստերով, անհերքելի փաստերով, հենց իրենց հաշվետվությունների վրա հիմնված փաստերով պետք է տեսնի, թե ինչ հանցագործ իշխանավորների հետ գործ ունի»,- ասաց Լ. Զուրաբյանը: