Մոտ ապագայում կդյուրացվի Ռուսաստանի ու Իրանի միջև վիզային ռեժիմը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ մոտ ապագայում կդյուրացվի Ռուսաստանի ու Իրանի միջև վիզային ռեժիմը: Այս մասին իր բլոգում գրել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

Նրա խոսքերով՝ շուտով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև կստորագրվի վիզային ռեժիմի դյուրացման մասին արձանագրություն: Նա ընդգծել է, որ տվյալ հարցը քննարկվել է Աստրախանում Կասպյան գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած  Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031