ԲՀԿ-ի պահվածքը տարօրինակ է ու «երկակի չափանիշների» դրսևորման դասական օրինակ: Նախ` նույն Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության կազմում ԲՀԿ-ն 4 նախարար, բազմաթիվ փոխնախարարներ, մարզպետներ ու փոխմարզպետներ է ունեցել: Այդ ընթացքում, չհաշված մանր «կսմիթները», ԲՀԿ-ն առանձնապես չի ահազանգել երկիրը կործանման տանող վարչապետի ու կառավարության մասին: Իսկ ԲՀԿ-ականների կողմից այսօր հնչող այն հայտարարությունները, թե իրենք միշտ էլ դեմ են եղել Տ. Սարգսյանի վարչապետությանը, ծիծաղելի են:
«Նշված ոլորտներում արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերաբական բնույթը` մենք մշտապես շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը մոտեցնել եվրոպական չափանիշներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաև Եվրոպական Միությունը` խորհրդատվության տարբեր գործիքների միջոցով: Մասնավորապես ՊԵԿ-ը 2008-ից ի վեր արդեն իսկ 4 անգամ օգտվել է ԵՄ աջակցության Թայեքս գործիքից»,- նշել է կոմիտեի նախագահը:
Գագիկ Ծառուկյանի և Բարսեղ Բեգլարյանի միջև որևէ հակասություն գոյություն չունի, այլ ինքն է փորձում սխալ մեկնաբանություններով արհեստական խնդիրներ ստեղծել: Իսկ թե ինչ մրցակցության մեջ է մտել ԲՀԿ-ն երկրի վարչապետի հետ, որ առիթը բաց չի թողնում նրան քննադատելու, դա այլ խնդիր է:
«Չգիտեմ՝ ո՞ր հոդվածի առիթով են հնչել նման մեկնաբանություններն ու ո՞վ է այս ամենի պատվիրատուն, բայց հավաստիացնում եմ, որ ես Գ. Ծառուկյանի հասցեին երբևէ վիրավորական կամ հերյուրանքի խոսքեր չեմ հնչեցնի: Նրանց նպատակը, հավանաբար, ինձ ու Գագիկ Ծառուկյանին կռվացնելն է, բայց, ուզում եմ հիասթափեցնել, ու ասել, որ դա իրենց չի հաջողվի»:
Ինչո՞ւ է ԲՀԿ-ն սկսել այդքան շատ խոսել վարչապետի փոփոխության անհրաժեշտության մասին և անողոք կերպով քննադատել կառավարության գործունեությունը հատկապես հիմա, այսինքն` այն շրջանում, երբ քաղաքական դաշտում լայնորեն շրջանառության մեջ է դրվել այն տեղեկությունը, թե ԲՀԿ-ն նախագահ Սարգսյանին նախագահական ընտրություններին սատարելու դիմաց՝ պահանջում է վարչապետի պաշտոնը:
«ՄԱԿ-ն ընդգծում է, որ անդամ երկրները քրեական գործերով պատասխանատվության ենթարկելու և անպատժելիության դեմ պայքարի հարցերում պարտավոր են հավատարիմ մնալ միջազգային չափորոշիչներին և օրենքի տառը պահպանելու սկզբունքին»,- ասել է Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Մարտին Նեսիրկին:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը:
Ինձ համար կարևոր է ոչ միայն քանդակ ստեղծելը, այլ նաև այն, թե ինչ է տեղի ունենում քանդակի մակերեսի սահմանից այն կողմ:
Հիմնադրամին ուղղված ցանկացած դիմում անպատասխան չի մնում և լուծում է ստանում, եթե, իհարկե, այդ դիմումը համապատասխանում է մեր չափորոշիչներին: Դեռևս չի եղել մարդ, որ մերժվի, բոլորն էլ ստացել են օգնություն: Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ հնարավորինս օգնելով հայաստանյան մեր գիտնականներին:
Գևորգ Պողոսյանի խոսքով` դեպքերի զարգացմանը հետևելով՝ Հայաստանը կարող է ստեղծված իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն. «Ալիևի թույլ տված սխալն իսկապես կարող է ի շահ մեզ օգտագործվել»:
Եթե դա իսկապես իրականություն է, ապա խայտառակություն է։ Եվրոպական ժողովրդավարության մեջ չես կարող փողով արդարադատություն գնել, և եթե դա այդ փաստը ապացուցվի, հուսով եմ, Եվրամիության անդամ բոլոր երկրները և կառավարությունները կփոխանցեն Բուդապեշտին, որ դա անընդունելի է:
Գալուստ Սահակյանը հավանական չի համարում, որ Հայրապետյանը հետ վերցնի իր դիմումը: Նա նաև «վարկածային բաներ» որակեց տեղեկությունները, թե թիվ 1 ընտրատարածքում ստորագրահավաք է անցկացվում` հորդորելու Ռուբեն Հայրապետյանի չհրաժարվել պատգամավորական մանդատից:
Միանշանակ ասել, որ ամեն ինչ վատ է` սուտ կլինի: Մենք ունենք լավ ծրագրեր, որոնք կարելի է դիտել, կան հեռուստաընկերություններ, որոնք անում են բավական հաջող ծրագրեր: Այդ ծրագրերը չունեն ռեյտինգ և պարբերաբար փակվում են՝ վարկանիշ չունենալու պատճառով: Մեր հեռուստատեսությունը կործանվեց այն օրից, երբ վարկանիշ չափող այդ սարքավորումները մուտք գործեցին մեր երկիր:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ամփոփել է Նիդերլանդներում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012»-ին մասնակցելու համար հայաստանյան նախընտրական փուլի արդյունքները:
Կոնգրեսական Դեն Բարթընի հետ հանդիպմանը Նախագահը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաև այն օժանդակությունը, որն ամեն տարի տրամադրվում է Արցախի ժողովրդին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Գառնիկ Իսաղուլյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ՀՀ Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու և Վիկտոր Դալլաքյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:
Աշոտյանի նշած 1000 խոշոր հարկատուների գերակշիռ մասը կա՛մ ՀՀԿ-ի, կա՛մ ԲՀԿ-ի անդամներ են: Այսինքն` նրա արդարացի վրդովմունքն իրականում ուղղված է նաև սեփական կուսակիցների նկատմամբ: Սակայն հազիվ թե նա այդ վրդովմունքը հնչեցնի նաև ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերում: Որովհետև Ա. Աշոտյանը, թերևս, նույնպես գիտի, որ կուսակցական գործարարները ներդրումներ են անում ոչ թե կրթական համակարգում, այլ «ընտրական օբշյակում»:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի
Ինչպես նշում է Euromag-ը, դատավորները որոշել են, որ հանրահայտ կարմիր ներբանները գրանցված ապրանքանիշ են, ուստի և դրանց օգտագործումը մեկ այլ ընկերության կողմից հեղինակային իրավունքների խախտում է:
Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա Զաստավա հրապարակում սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, կանցկացվի ռուս հասարակության զանգվածային բողոքի ակցիան՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու ազատ արձակման:
Ալցհեյմերի հիվանդությունը ծերունական շրջանի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է: Այն փոխանցվում է ժառանգական ձևով: Նախ` թուլանում է հիվանդների հիշողությունը, ի հայտ են գալիս ինտելեկտուալ խանգարումներ: Որոշ հիվանդներ կարող են նաև նոպաներ ունենալ:
«Սպանությունը դատապարտվել է, մենք կողմ ենք քվեարկել, և այն ամենն, ինչ արվել է, մենք համարում ենք ճիշտ, բայց դրանից ավելին անելը և բանակցային գործընթացից դուրս գալը մենք համարում ենք ոչ ճիշտ»:
«Ընտրակաշառքը հիմնականում գումարի տեսքով ա բաժանվում, չնայած ինքը փորձում ա օգնության ձևով անել. ժողովրդին հասնող օգնության որոշ մասը պահեստավորել ա, դրանցից են տալիս՝ ձեթ ա, այլուր ա, մածուն ա… Բայց առավելապես օգտագործում ա ֆինանսականը»:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի նախկին թեկնածու, ՀՅԴ-ական Արտուր Աթայանը ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց հետո գնացել է Մոսկվա ու դեռևս չի վերադարձել:
«Կապանը` կապանցիներին» նախաձեռնության անդամները 168.am-ին տեղեկացրեցին, որ Կապանում նախատեսված բողոքի ակցիան չի կայանալու, քանի որ Կապանի քաղաքապետարանը մերժել է նախաձեռնության անդամների կողմից ներկայացված` քաղաքացիների հետ հանրային քննարկում կազմակերպելու մասին դիմումը:
Օգտատերը դեպքերի մեծ մասում չի գիտակցում, որ «Լայք» անելուց հետո սեփական նկարն ուղարկում է իրեն դուր եկած էջ:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաևն այսօր ասել է, որ իր երկիրը նոտա է ներկայացրել Հունգարիային, որտեղ նշված է, թե Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը տեղի է ունեցել միջազգային նորմերին և ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հայաստանյան լրատվական մի շարք կայքէջեր երեկվանից DDoS հարձակման են ենթարկվում: Այդ թվում՝ News.am, tert.am, lragir.am, panorama.am, panarmenian.net: Վաղ առավոտյան հարձակման էր ենթարկվել նաև մեր` 168.am լրատվական կայքը: Հարձակման ենթարկված կայքերի թիվը շատ ավելին է, դեռևս դժվար է կոնկրետ թիվ նշել:
«Սա ժողովուրդների կամ իշխանությունների միջամտություն չէ, այլ որոշակի հատվածների համագործակցություն: Ռուսաստանից կարող է մեկ մարդ մասնակցել, ԱՄՆ-ից, օրինակ, երեք, և այլն: Մի խոսքով, սրանք անհատներ են, որոնք ընդգրկված են համաշխարհային տարբեր կլաններում»:
«Սրտի իշեմիկ հիվանդությունից խուսափել մարդիկ դժվար թե կարողանան, բայց որպեսի գոնե մի քիչ ուշ տարիքում հիվանդանան, ու ավելի թեթև անցնի այդ հիվանդությունը, մարդիկ պետք է շատ շարժվեն, հետևեն ճիշտ սննդակարգին ու գոնե տարեկան երկու անգամ հետազոտություն անցնեն, գոնե այն մարդիկ, ովքեր ռիսկային խմբում են»,- խորհուրդ է տալիս սրտաբանը: