Բաժիններ՝

«Իսլամական պետության» շարքերում մարտնչում է առնվազն 200.000 զինյալ. Ֆուադ Հուսեին

Բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ Փեշմերգայի ներկայացուցիչ Ֆուադ Հուսեինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում առկա է առնվազն 200.000 զինյալ, ինչը մի քանի անգամ գերազանցում է ամերիկյան ԿՀՎ-ի գնահատականը:

ԿՀՎ-ի գնահատմամբ՝ «Իսլամական պետության» շարքերում մարտնչում է 20.000-31.500 զինյալ, սակայն Հուսեինը հայտարարել է, որ խոսքը գնում է խմբավորման 100.000-ավոր զինյալներ մասին, քանի որ նրանք կարողանում են մոբիլիզացնել գրաված տարածքների արաբ երիտասարդությանը:

Հուսեինն ընդգծել է, որ Իրաքում ու Սիրիայում միաժամանակ մի քանի ճակատով հարձակվելու ունակությունը վկայում է այն մասին, որ «Իսլամական պետությունը» իր տրամադրության տակ ունի առնվազն 200.000 զինյալ, այսինքն 6-7 անգամ ավելի շատ զինյալ, քան կարծում է ԿՀՎ-ը:

Հուսեինի գնահատմամբ՝ ներկա դրությամբ Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» վերահսկողության տակ է գտնվում մոտ 250.000 քառակուսի կիլոմետրանոց տարածք, ինչը համարժեք է Մեծ Բրիտանիայի տարածքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս