
Իրանն ու Վենեսուելան պայմանավորվել են բարձրացնել նավթի գինը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Վենեսուելան պայմանավորվել են համագործակցել OPEC-ի շրջանակներում, որպեսզի մեկ բարել նավթի գինը վերադարձնեն 100 դոլարի մակարդակի:
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թեհրանում՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգենեի ու Վենեսուելայի արտգործնախարար Ռաֆայել Ռամիրեսի միջև անցկացված բանակցությունների ժամանակ:
Ռամիրեսն ընդգծել է, որ OPEC-ի անդամները ներկայումս անցկացնում են երկկողմ խորհրդակցություններ, որպեսզի փոխանակվեն կարծիքներով ու մոտեցնեն իրենց դիրքորոշումները նոյեմբերի 27-ին կայանալիք կազմակերպության նիստից առաջ:
Վենեսուելայի արտգործնախարարը հաստատել է, որ իր երկիրը ցանկանում է, որ մեկ բարել նավթի գինը պահպանվի 100 դոլարի մակարդակի վրա: Այս տարվա հունիսից սկսած՝ նավթի գնանկումը կազմել է ավելի քան 30 տոկոս: