Բաժիններ՝

Ռումինիայի վարչապետն ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռումինիայում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է լիբերալների թեկնածու Կլաուս Յոհաննիսը:

Նրա մրցակից, երկրի վարչապետ Վիկտոր Պոնտան ընդունել է իր պարտությունը և հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է իր մրցակցին՝ չնայած նրան, որ դեռ չեն հրապարակվել քվեարկության պաշտոնական արդյունքները:

Ռումինիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է երեկ, իսկ առաջին փուլը՝ նոյեմբերի 3-ին: Առաջին փուլի արդյունքներով Պոնտան հավաքել էր քվեների 40.3 տոկոսը, իսկ Յոհաննիսը՝ 30.4 տոկոսը: Մյուս թեկնածուներից որևէ մեկը չի կարողացել հավաքել քվեների 7 տոկոսից ավելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս