Իրանում չինական ներդրումների ծավալը գերազանցել է 50 միլիարդ դոլարի սահմանագիծը

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում Չինաստանի ներդրումների ծավալն աճել է ավելի քան երկու անգամ՝ 23 միլիարդ դոլարից հասնելով մինչև ավելի քան 50 միլիարդ դոլարի:

Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարի՝ միջազգային հարցերով տեղակալ Էսմայիլ Մահսուլին: Նրա խոսքերով՝ չինական ներդրումները բաժին են ընկնում արդյունաբերական, նավթային, գազային ու նավթաքիմիական ոլորտների նախագծերի իրագործմանը:

Մահսուլին հավելել է, որ Իրանը պլանավորում է չինական ներդրումներից 1.5-2 միլիարդ դոլարն ուղղել ջրային ու էլեկտրաէներգիայի ոլորտներում նախագծերի իրագործմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930