
Այսօր Վրաստանն իսկապես անկախ է ու ոչ կոռումպացված. Ջորջ Սորոս

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստան այցելած ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ կարելի է ասել, որ այսօր Վրաստանն իսկապես անկախ է ու ոչ կոռումպացված.
«Ես հիշում եմ, թե ինչպիսին էր Վրաստանը 20 տարի առաջ: Իսկապես կարելի է հպարտանալ շատ բաներով, երբ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվել վերջին 20 տարում, թե որքան ձեռքբերումներ են եղել: Այդ առաջընթացն ակնհայտորեն տեսանելի է հենց կողքից:
Դուք ապրում եք այստեղ՝ Վրաստանում, դուք այստեղ եք եղել այդ ողջ ընթացքում ու մինչև վերջ չեք հասկանում, թե որքան բաների եք հասել վերջին ժամանակաշրջանում»: Ջորջ Սորոսը Վրաստան է ժամանել նոյեմբերի 15-ին: