Դավիթ Բաքրաձեն նշանակվել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Դավիթ Բաքրաձեն նշանակվել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ալեքսի Պետրիաշվիլին: Բաքրաձեին տվյալ պաշտոնում նշանակելու մասին հրամանն արդեն իսկ ստորագրվել է վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու կողմից:

Դավիթ Բաքրաձեն ունի դիվանագիտական մեծ փորձ: 12 տարվա ընթացքում նա աշխատել է ինչպես Վրաստանի ԱԳՆ-ում, այնպես էլ մի շարք երկրներում՝ զբաղեցնելով դիվանագիտական տարբեր պաշտոններ: 2012 թվականի մարտից ցայսօր նա հանդիսանում էր Սերբիայում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպանը:

Արտակարգ ու լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանը նրան շնորհվել է 2014 թվականին: Բաքրաձեն տիրապետում է ռուսերենին ու անգլերենին:

Տեսանյութեր

Լրահոս