Ինչպես են պատիժը կրում Կալիֆոռնիայի բանտում (լուսանկարներ)
wowfactes.net կայքը գրում է, որ դատապարտյալների թվով Կալիֆոռնիա նահանգն ԱՄՆ-ում առառիններից է: Չնայած բանտերն այստեղ բավական ծանրաբեռնված են՝ դատապարտյալների թիվն այստեղ ավելանում է:
Նահանգի ղեկավարության և դատական իշխանության միջև քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հետ կապված կոնֆլիկտը շարունակվում է 1990-ականներից: Այս ընթացքում նահանգի ղեկավարության դեմ բավական շատ բողոքներ են եղել:
Որոշ ժամանակ առաջ նահանգում սկսել են ազատ արձակել այն դատապարտյալներին, ովքեր կրել են դատարանի կողմից նշանակված պատժի կեսը: Կայքի փոխանցմամբ՝ մինչև այժմ նահանգի ղեկավարությունը հեռու է ֆինանսավորման անբավարարության քրոնիկ խնդիրը լուծելու ձգտումից: Ավելի վաղ գոյություն ուներ կանոն՝ անձը կարող է ազատ արձակվել, եթե կրել է պատժի նվազագույնը 80 տոկոսը: