Բաժիններ՝

Այս տարի Ադրբեջանի պետպարտքն աճել է 5.3 տոկոսով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի պետպարտքի չափը կազմել է ավելի քան 5 միլիարդ մանաթ (1 դոլարը հավասար է 0.78 մանաթի), ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 8.5 տոկոսը: Այս մասին նշված է Ադրբեջանի ֆինանսների նախարարության տարածած այսօրվա հայտարարությունում:

Այս տարի Ադրբեջանի պետպարտքն աճել է 5.3 տոկոսով: Ադրբեջանի պետպարտքը հիմնականում առնչվում է Համաշխարհային բանկին, Ճապոնական համագործակցության միջազգային գործակալությանը, Ասիական զարգացման բանկին, Իսլամական զարգացման բանկին, Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկին և միջազգային ֆինանսական այլ ինստիտուտներին:

Ադրբեջանը պլանավորել է իր պետպարտքի 1/3-ը մարել 20 տարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս