Բաժիններ՝

Իսրայելը երբեք չի հրաժարվի Արևելյան Երուսաղեմում բնակատեղիներ կառուցելու պլանից. Լիբերման

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելը երբեք չի հրաժարվի Արևելյան Երուսաղեմում բնակատեղիներ կառուցելու մասին պլանից: Այս մասին իր գերմանացի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը:

Նա ընդգծել է, որ իրենք չեն ընդունի որևէ սահմանափակում` կապված Երուսաղեմի արևեյան հատվածում հրեական թաղամասերի կառուցման հետ: Լիբերմանը հավելել է, որ երկրի ղեկավարությունը երբեք չի համաձայնվի նրա հետ, որ Իսրայելի այդ գործունեությունն անվանեն նորաբնակեցում:

Իսրայելը մի քանի օր առաջ հավանության է արժանացրել Ռամոտի շրջանում 200 տուն կառուցելու պլանը: Պաղեստինի ղեկավարությունը դեռ որևէ կերպ չի արձագանքել այդ հայտարարությանը, սակայն Վաշինգտոնը կտրականապես դատապարտել է Իսրայելի այդ գործողությունները:

Հոկտեմբերի վերջին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել էր ավելի քան հազար տուն կառուցել Արևելյան Երուսաղեմում: Իսրայելն Արևելյան Երուսաղեմը գրավել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս