ԵՄ-ը Վրաստանի շրջանների զարգացման համար կհատկացնի 30 միլիոն եվրո

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի առաջին նիստի շրջանակներում հաստատվելու է Վրաստանի շրջանների զարգացման համար ԵՄ-ի կողմից 30 միլիոն եվրո օգնություն հատկացնելու փաթեթը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին: Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի առաջին նիստը, որին մասնակցելու է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, անցկացվելու է այսօր Բրյուսելում:

Գարիբաշվիլին Բրյուսելում հանդիպումներ է ունենալու նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի ու Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930