Նա վերահսկել է եվրոպական մայրցամաքում թմրանյութերի շուկայի զգալի մասը:
Հայաստանում դեռ այդքան մարդ կա, և նրանց Հեռավոր Արևելք տանելու համար կպահանջվի ոչ միայն այնտեղ գործարաններ կառուցել, այլև մի քիչ էլ բարձրացնել գազի և էլեկտրաէներգիայի գինը:
Պարկերի և նրա վաղեմի ընկերուհի, երգչուհի Ալեքսանդրա Լենասի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին:
«Քննարկվում է կառավարության կողմից, որպեսզի էներգառեսուրսների՝ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում աղքատությունը չավելանա: Հարցը քննարկվում է, երբ որ կճշտվի ամեն ինչ, այդ ժամանակ էլ այդ հարցի պատասխանը կստանանք»,- ասաց Հ. Հակոբյանը:
Ցուցարարները մասնավորապես պահանջել են ազատել ազատազրկման մեջ գտնվող ընդդիմադիր առաջնորդներ Միրհուսեին Մուսավիին և Մեհդի Քերուբիին:
«Եթե կան անձինք, որ դեռ ճշգրտման կարիք ունեն, այդ տվյալնեը չեն ներառվում տեղեկավական շտեմարան»,- ասաց Ա.Ասատրյանը:
Արկերից երկուսը պայթել են Ռուսաստանի դեսպանատնից 150 մետր հեռավորության վրա:
Սոբյանինն այդ հայտարարությունն արել է Մոսկվայի Հասարակական պալատի նիստում:
«Բայց սա ավանդների վերադարձի ծրագիր չէ և մենք ավանդների վերադարձման ծրագիր իրականացնելու որևէ միտք չունենք»,- շեշտեց նախարարը:
Թուրքիան պետք է օպերատիվ և անկախ հետաքննություն անցկացնի հակակառավարական ցույցերի մասնակիցների հանդեպ ոստիկանության գործողությունների շուրջ:
Այս մասին գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները:
«Շատերը հիշում են, որ այս տարվա հայոց լեզվի և գրականության շտեմարանների հրատարակումից հետո ինչպիսի բուռն քննարկումներ էին տեղի ունենում»
Այս մասին Twitter-ում հայտնել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի մամուլի ծառայությունը:
Այս մասին հայտարարել է NIDA-ի մամլո քարտուղար Էլմին Բադալովը:
Նրա դիակն այսօր հայտնաբերել է Փարիզի 8-րդ օկրուգում գտնվող շենքի դռնապանը, ուր գտնվում է Բերտրանի բնակարանը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատատեղ ստեղծող չէ, նախարարության խնդիրն աշխատաշուկայում անմրցունակ մարդկանց հետ կապած համապատասխան ծրագրեր իրականացնելն է՝ գործատուների հետ և այլն, որպեսզի լուծվեն անմրցունակ մարդկանց աշխատանքի խնդիրները»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2012 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Դրանք հերյուրանքներ են և ես չեմ հավատում այդ հերյուրանքներին: Կա խնդիր, գործընթաց է գնում, Դուք և հանրությունը պատասխան կստանաք»,- այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ նման տեսակետ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Այս մասին նշված է Պետդեպարտամենտի կայքում:
Բազայի կառուցումը գնահատվում է 25 միլիոն դոլար:
Այս մասին երեկ պաշտոնապես հայտարարել է Պենտագոնը:
«Չի հասկացվում՝ ինչպե՞ս եք գերակատարում բյուջեն, որ ավելի վատ ենք ապրում», – ասում է Հ. Բագրատյանը
Գործադուլը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 12.00-ին:
Ենթադրվում է, որ դա տեղի կունենա երկու շաբաթ անց:
Մենք չենք ցանկանում խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:
Թեկնածուները պետք է այնպիսի խոստումներ տան, որոնց հետագայում կարող են իրագործել նրանք:
Գերմանիայի շրջաններից մեկի օրենսդրությունում կատարված փոփոխությունները գերմաներենին զրկել են 63 տառից բաղկացած բառից, որը համարվում էր այդ լեզվի ամենաերկար բառը:
Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շուրջ 200 հազար դոլար արժողությամբ 10 նոր մեքենաներ ստացան որպես նվեր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:
Նշվում է, որ ցայժմ այրվել է ոստիկանական 110 ավտոմեքենա և 207 քաղաքացիական ավտոմեքենա:
Չնայած, որ Ալիևի վրա եղել է «Մամուլ» գրությամբ հագուստ՝ ոստիկանը չի խորշել հարվածել նրան:
Թուրքիայի վերջին իրադարձությունները թևակոխել են նոր փուլ. հարթակը տրամադրվել է քաղաքական գործիչներին: