Ռուսաստանի քաղաքականությունը ճիշտ չէ և մեծ խնդիրներ է ստեղծում համայն աշխարհի համար. Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Հանրային հեռարձակողի եթերում հայտարարել է, որ Վրաստանը պետք է կարողանա համագոյակցել Ռուսաստանի հետ: Նա ընդգծել է, որ դա հաջողվել է մյուս երկրներին, ինչի համար էլ պետք է որ հաջողվի նաև Վրաստանին.

«Մենք պետք է կարողանանք գոյակցել Ռուսաստանի հետ և երբեք չպետք է մտածենք այն մասին, որ մենք ինչ-որ մեկին կխաբենք: Երբեք չպետք է մտածել միայն սեփական շահերի մասին, եթե դու ցանկանում ես գոյակցել: Դու պետք է մտածես նաև նրա շահերի մասին, որ քո կյանքը հետաքրքրիր լինի նաև նրա համար:

Անթույլատրելի է վիրավորել ռուսական պետությանը, անթույլատրելի է վիրավորել պետությանը: Բնականար Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը ճիշտ չէ և մեծ խնդիրներ է ստեղծում համայն աշխարհի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031