Բաժիններ՝

Մոսկովյան դատարանը հանել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վրա դրված կալանքը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի Միջնորդ դատարանը հանել է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վրա դրված կալանքը՝ դրանով իսկ բավարարելով Գլխավոր դատախազության համապատասխան հայտարարությունը:

Դատախազությունն իր միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ չեղյալ են հայտարարվել այն հանգամանքները, որոնք կարող էին վնաս պատճառել պետությանը: Դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ տնային կալանքից ազատվել է «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, ով անցնում էր «Բաշնեֆտի» ապօրինի սեփականաշնորհման գործով:

Դրանից օրեր անց Եվտուշենկովը մասնակցել է խոշոր գործարարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: Դատախազությունը համապատասխան միջնորդությունը դատարանին ներկայացրել էր դեկտեմբերի 16-ին:

Դրանից մեկ շաբաթ առաջ «Բաշնեֆտի» արժեթղթերի 71.6 տոկոսը «Սիստեմա» ընկերությունից անցել էին պետությանը: Նավթային ընկերության բաժնետոմսերի վրա արգելքը դրվել էր սեպտեմբերի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031