Բաժիններ՝

Ղազախստանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Նազարբաև

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու կոչ է անում խաղաղ ճանապարհով կարգավորել երկրի արևելքում ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր Կիևում Ուկրաինայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը.

«Ես դիմում եմ թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային՝ մտածելու համար այն մասին, որ գտնվի համատեղ փոխզիջում, որպեսզի վերջ տրվի այս պայմաններին, պահպանվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և մերձեցվեն առկա դիրքորոշումները, քանի որ այս իրավիճակը նոնսենս է, և այն նորմալ չէ:

Հուսով եմ, որ Ուկրաինան այս իրավիճակից դուրս կգա ամուր, Ուկրաինան կլինի հզոր, ինչպես միշտ է եղել: Հակամարտությունն ու պատժամիջոցները փակուղի ու անորոշություն տանող ճանապարհ են: Կարծում եմ, որ կարելի է գտնել ելքը և վերականգնել իրավիճակը, վերականգնել մեր երկրների հարաբերությունները»:

Ուկրաինայի ու Ղազախստանի նախագահները հաստատել են Մինսկյան պայմանավորվածությունների կարևորությունը՝ Դոնբասում տիրող իրավիճակի կարգավորման համար: Նազարբարևն աշխատանքային այցով Կիև է ժամանել այսօր, որտեղից էլ մեկնելու է Մոսկվա:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայատարարել էր, թե Բելառուսը պատրաստ է մշտապես օգնել Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031