Բաժիններ՝

Ժամանակակից զինյալները հիվանդ են և ենթակա չեն բուժման. Կադիրով

Ռուսական Известия թերթին տված հարցազրույցի ժամանակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ներկայիս զինյալներին անկարելի է բուժել, նրանց պետք է միայն ոչնչացնել.

«Ներկայիս զինյալները մոլորյալներ չեն, նրանք հիվանդներ են: Այն մարդիկ, ովքեր ընտրել են իսլամի, իրենց ժողովրդի ու օրենքի դեմ գնալու ուղին, դաժանորեն պատժվելու են, կարծում եմ, որ ավելի դաժան ձևով, քան՝ 1999 և 2000 թվականներին էր»:

Կադիրովը չի բացառել, որ 1990-ական թվականներին պատերազմած զինյալները կարող էին լինել մոլորյալներ՝ հաշվի առնելով, որ հանրապետությունում կար անորոշություն ու հույսեր չկային ապագայի վերաբերյալ: Կադիրովն ընդգծել է, որ դրա հետ մեկտեղ այդ ժամանակների զինյալները ցանկացել են ապրել իսլամի կանոններով:

Կադիրովը հայտարարել է, որ ի տարբերություն այն ժամանակների, ներկայումս Չեչնիայում գերակայում է օրենքը, իսկ մարդիկ ստանում են առավելագույն հաճույք այս կյանքից. «Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները: Ես նրանց ասում եմ, ձեր ճշամարատցիությունը հիմնավորեք Ղուրանով ու Սուննայով, իսկ եթե չեք կարող, ապա բարի եղեք, ապրեք խաղաղ: Եթե ոչ, ապա՝ սալամ ալեյկում»:

Խոսելով դեկտեմբերի 4-ի գիշերը Գռոզնիում տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ Կադիրովն ընդգծել է, որ դա մեծ դաս է եղել հանրապետության համար: Նա վստահեցրել է, որ անդադար տարվում են ահաբեկիչներին հայտնաբերելու ու ոչնչացնելու աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս