Բաժիններ՝

Բելառուսը կասեցրել է Կալինինգրադի մարզից իր տարածքով էլեկտրոնիկայի տարանցումը Ռուսաստան

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսը կասեցրել է Կալինինգրադի մարզից իր տարածքով էլեկտրոնիկայի տարանցումը Ռուսաստան: Տվյալ գործընթացը կասեցրել են Բելառուսի մաքսային մարմինները:

Այս մասին հայտարարել են «Տելեբալտ» էլեկտրոնիկայի գործարանի գլխավոր տնօրեն Վիկտոր Բորիսենկոն ու ռուսական GS Group հոլդինգի մարքեթինգի գծով տնօրեն Անդրեյ Բեզռուկովը:

Այս երկու ընկերություններն էլ գործում են Կալինինգրադի մարզում, որտեղից նրանց արտադրանքը Բելառուսի տարածքով ավտոմոբիլային ճանապարհով հասցվում է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և ռուսական այլ քաղաքներ:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայատարարել էր, թե Բելառուսը պատրաստ է մշտապես օգնել Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս