Բաժիններ՝

Սաակաշվիլու կուսակցությունը պահանջում է պաշտպանության նախարարի ու նրա տեղակալների հրաժարականը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը կարծում է, որ պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն ու նրա տեղակալները պետք է հրաժարական տան՝ կապված Ուկրաինայում վրացի կամավոր Ալեքսանդր Գրիգոլաշվիլու զոհվելու կապակցությամբ արած անհեթեթ ու վիրավորական հայտարարությունների հետ:

Վրաստանի ՊՆ-ը դեկտեմբերի 20-ին հայտարարություն էր տարածել Ուկրաինայում վրացի կամավորի զոհվելու կապակցությամբ, որում դրա պատասխանատվությունը դրել էր երկրի նախկին ղեկավարության վրա, քանի որ նա երկրի քաղաքացիներին կոչ է անում մասնակցել երկրի սահմաններից դուրս տարվող ռազմական գործողություններին:

Սաակաշվիլու կուսակցության անդամ, պատգամավոր Զվիադ Ջափարիձեդն հայատարարել է, որ իր հայտարարությամբ պաշտպանության նախարարությունը վիրավորել է վրացական բանակին ու այն բոլոր վրացիներին, որոնք պատերազմում են Ուկրաինայում.

«Մենք հաստատապես գիտենք, որ հայտարարությունը չի պատրաստվել ՊՆ-ում: Այն պատրաստվել է կառավարական գրասենյակում և ավելի ուշ տեղադրվել է ՊՆ-ի կայքում: Ելնելով դրանից՝ հայտարարության ողջ պատասխանատվությունն առաջին հերթին դրվում է Իվանիշվիլու, ապա՝ Գարիբաշվիլու վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031