Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, ՌԴ դեսպան Ի. Վոլինկինը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միության» նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ։
Նրանք հետախուզական տվյալներ են հավաքել PKK-ի ճամբարներում տիրող ներկայիս իրավիճակի մասին:
Այդ գումարի զգալի մասը (մոտ 319 միլիոն դոլար) կազմելու են սպառողական պահանջարկի աճից ստացվելիք եկամուտները, ինչը մասնավորապես վերաբերում է զբոսաշրջիկներին:
Այս տարվա երրորդ եռամսյակին «Մախաչկալա-Նովոռոսիյսկ» նավթամուղը կարող է ընդունել թուրքմենական նավթ:
Այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» և «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել և ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել:
Միջադեպը գրանցվել է Դամասկոսի մոտ:
Էրդողանի խոսքերով՝ ի սկզբանե ցուցարարների թիրախում է գտնվել Թուրքիայի տնտեսությունը:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Աբբաս Արաղչին:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հուլիսին Իրաքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 630 մարդ:
Հուլիսի 23-ին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Լորան Ֆաբիուսի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Սրանից առաջ Коммерсант թերթը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է օգոստոսի 12-13-ին մեկնել Իրան:
Արոն Սիրիայի իշխանություններին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների մուտքը երկիր՝ հետաքննելու համար քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները:
Յուրաքանչյուր թաղամաս գումար է հավաքել, «դվիժոկ» տեղադրել, որպեսզի կարողանան խմելու ջուր ունենալ: Գյուղացիները կատակով ասում են, որ հաց չեն առնում, բայց էլեկտրաէներգիայի վարձը պարտադիր տալիս են, հակառակ պարագայում՝ ամբողջ գյուղը կզրկվի ջրից:
Իսլամիստները սակայն դեռ իրենց մոտ են պահում մոտ 200 խաղաղ բնակչի՝ նրանց օգտագործելով որպես «կենդանի վահան»:
ԺՈՒԱԽ-ում եղած աղբյուրները հաստատել են այդ տեղեկատվությունը:
Համապատասխան հրամանը ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Նրանք ստացել են բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի զգացվել:
Պետդումայում ներկայացված կոմունիստները ցանկանում են բարդացնել ԱՊՀ երկրներից ներգաղթյալների մուտքը Ռուսաստան:
Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները Բուլղարիայի մայրաքաղաքում շրջափակել էին խորհրդարանի շենքը՝ դրա շուրջ կառուցելով բարիկադներ և հնչեցնելով հակակառավարական կարգախոսներ:
Այս մասին թերթին հայտնել են իրազեկ աղբյուրները:
Թուրքիան իրավունք ունի ձեռնարկել ամեն հնարավոր միջոց՝ իր սահմանների անվտանգության պաշտպանության համար:
Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած գազի թանկացմանը զուգընթաց՝ մեծ աղմուկ են առաջացրել նաև դրանից բխող թանկացումները, մասնավորապես՝ տրանսպորտի ոլորտում: Երևանում տրանսպորտի ուղեվարձի 50 տոկոս թանկացումից անհանգիստ են նաև Գյումրիի բնակիչները:
Աբովյան քաղաքում քաղաքացին դեպի Երևան երթևեկելու համար վճարում է 200 դրամ, իսկ Աբովյան քաղաքի ներսում՝ 100 դրամ: Թանկացումների ալիքն ահ է առաջացրել աբովյանցիների շրջանում: Ուղևորները հարցնում են ուղեվարձի արժեքն ու նոր վճարում: 168.am-ը զրուցեց Աբովյան քաղաքի որոշ վարորդների հետ, ովքեր, սակայն, չցանկացան անուններով ներկայանալ:
Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղը չնայած բավականաչափ վարելահողեր ունի, սակայն բնակչությունը, մեծ հաշվով, դրանք չի մշակում: Պատճառն, ինչպես գյուղապետ Սամվել Գորգինյանն է ասում` սահմանին մոտ լինելն է:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Արարատի մարզի գյուղերում մեկ ամիս է, ինչ բեռնատարներն առաջարկում են հին ասֆալտ: Այսինքն՝ այն ասֆալտը, որը քերում-հավաքում են մայրաքաղաքի փողոցներից, որպեսզի նորը փռեն: Իսկ հինը-ավելացածը հնարամիտ հայերը վաճառում են գյուղերում: Եվ մարդիկ, որոնք իրավացիորեն հույսները կտրել են, թե մի օր իրենց փողոցները հողից ու ցեխից կազատվեն, վճարում են և հին, սարսափելի հոտ արձակող օգտագործված ասֆալտը շաղ տալիս իրենց բակերում:
Ոչ մի օգնություն կամ օժանդակություն չեն ստացել ոչ միայն Անտառուտի և Օրգովի, այլև մարզի մյուս համայնքները: Օրինակ, Թալինի Դավթաշեն և հարակից գյուղերում ցուրտն ու կարկուտը ծիրանի այգիների բերքը հիմնովին ավերեցին, և մարդիկ ծիրանի երես չտեսան: Իսկ գյուղացու ընտանիքի համար դա նշանակում է չմարվող վարկ, չգնված մանկական կոշիկ… և այլն, և այլն:
Երևանում հասարակական տրանսպորտի երթևեկության գների աճն անհիմն բարձր է։ Նման կարծիք է հայտնել «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
Արմավիրի մարզի բազմաթիվ համայնքներում մի կաթիլ ջուրն անգամ գումար արժե, ու տեղի բնակիչները գիտեն` ինչպես խնայել ջուրը: Թեպետ պատասխանատու մարմինները, քաղաքային և մարզային իշխանությունները հավաստիացնում են, որ ծորակից հոսող ջուրը մաքուր է և համապատասխանում է նորմային, սակայն ջուրը ոչ միայն տհաճ հոտ ու համ ունի, այլև ժանգագույն է:
Ֆրանսահայ ռեժիսոր դերասան Սերժ Ավեդիքյանն ամիսներ առաջ հայ հանդիսատեսին ներկայացրեց Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի «Անուշ» ստեղծագործությունը՝ ժամանակակից մատուցմամբ։ Ներկայացումից անմիջապես հետո Սունդուկյանի անվան թատրոնի և այլ թատրոնների մի խումբ դերասաններ, ռեժիսորներ, դիրիժորներ, դրամատուրգներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ ուղղեցին՝ խնդրելով արգելել այդ ներկայացման արտահանումն արտասահման։