Բաժիններ՝

Պենտագոնը չի բացառել, որ կարող է զորքեր ուղարկել Իրաք

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է սկսել ցամաքային զորքեր փոխադրել Իրաք` «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարի համար:

Հեյգելի խոսքերով` ամերիկացի զինվորները չեն մասնակցի ռազմական գործողություններին, նրանց ԱՄՆ կուղարկեն խմբավորման մասին հետախուզական տվյալներ հավաքելու և տեղի ուժային կառույցներին օգնելու համար:

Ներկայումս ԱՄՆ-ը զինյալների դեմ պայքար է մղում ավիահարվածների միջոցով: Ներկա դրությամբ Իրաքում գտնվում է ամերիկացի 4500 զինառայող, որոնք մարզում և օգնում են տեղի բանակին ու ոստիկանությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031