Ֆուտբոլիստը որակազրկվել է, ՍՊԸ-ն՝ տուգանվել 7000 դրամով
Երեկ՝ հունվարի 29-ին, տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստում որոշվել է « Մռավ»-« Yerevan IT» (ՖԶ14-15010) խաղին « Մռավ» թիմի ֆուտբոլիստ Հենրիկ Գրիգորյանի (N 6683) հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ- ի կարգապահական կանոնակարգի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, Կենտրոն թաղամաս «Արտյոմ-91» ՍՊԸ-ին տուգանել 7000 դրամ: