Նրանք ջունգլիներում են անցկացրել ավելի քան 40 տարի:
Մենք լավ հասկանում ենք, որ այդ խնդիրը չի լուծվի ձեռքի մեկ շարժումով:
Սաուդյան արքայազնը փորձել է Պուտինին համոզել, որ Սիրիայում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն ուժային տարբերակն է:
Դրա հետ մեկտեղ ԵԱՀԿ ԽՎ-ն որոշել է դիտորդական առաքելություն ուղարկել Վրաստան, ուր այս տարվա հոկտեմբերի 27-ին անցկացվելու են նախագահական ընտրություններ:
Նրանց աշխատանքն իրականացնելու են համակարգիչները:
Նշվում է, որ նմանատիպ հնարք կիրառում են նաև թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողները:
Երկուշաբթի Միջերկրական ծով է շարժվելու բրիտանական ռազմածովային խմբավորումը, որի կազմում ներառված են HMS Illustrious թեթև ավիակիրը, երկու սուզանավային և ևս վեց օժանդակ նավ:
Էրդողանն ընդհանուր առմամբ մոտ 20 հայց է ներկայացրել Դևլեթ Բահչելիի նկատմամբ, որոնցից արդյունավետ է եղել 6-ը:
Այն մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 11.02-ին. 68 տարի առաջ հենց այդ ժամանակ քաղաքի վրա ընկավ ամերիկյան ատոմային ռումբը:
2008 թվականի օգոստոսյան հակամարտության ժամանակ Թուրքիայում ամերիկյան ավիացիան բերվել է լիովին մարտական պատրաստության:
Նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանի շահերից բխում է Սոչիում օլիմպիադայի հաջող անցկացումը:
Առաջին հերթին, չգիտես ինչու, Ակնալիճ ճանապարհային ցուցիչ նշանի կապույտ գույնը փոխարինվեց սպիտակով, և դա այն պարագայում, երբ Ակնալիճ գյուղը տեղակայված է բացառապես ավտոմայրուղու մի կողմում և ունի գետնանցում:
Տարոնիկում ջուր կրելու 2 տեղ կա. մեկը՝ գյուղապետարանի դիմացի աղբյուրն է, մյուսն էլ գյուղից դուրս է՝ 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնահոս հորը հետաքրքրական անուն ունի՝ Վանուշի հոր, իսկ թե ինչո՞ւ Վանուշի, գյուղացիները դժվարանում են պատասխանել, սակայն նշում են, որ հայտնի ինքնահոս հոր հնարավոր է հասնել միայն ավտոմեքենայով:
Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ` «Deutsche Bank AG, London Branch»-ը, «HSBC Bank plc»-ը և «J.P.Morgan Securities plc»-ը
Լոռու մարզի Շնող համայնքում օրերս բռնկված հրդեհի հետևանքով վնասվել են նաև պտղատու այգիներն ու խաղողի այգիները: ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալների համաձայն` օգոստոսի 6-ին, ժամը 13:29-ին հրդեհ է բռնկվել Շնող համայնքի «Դուզ» կոչվող այգիներում:
Աճարկուտ համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը բուսաբուծությունն ու անասնապահությունն է, զբաղվում են նաև մեղվաբուծությամբ: Գյուղը գազաֆիկացված չէ: Աճարկուտում այժմ բնակվում է 50 ընտանիք: 70 աշակերտի համար կառուցված դպրոցն այժմ ունի ընդամենը 11 աշակերտ:
Հուլիսի 31-ից Հայաստանի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը Կապանի «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփնի») ստուգումներ է սկսել: Այն տևելու է 75 օր:
Վարչապետն իր խոսքում ամենահաջողված ծրագրերից է համարել անապահով ընտանիքների երեխաների հանգիստն ամառային ճամբարներում կազմակերպելու նախաձեռնությունը: «Քանի որ մենք այժմ ձևավորում ենք 2014թ. պետբյուջեն, պետք է մյուս տարի 1500-ով ավելացնել երեխաների թիվը»- եզրափակել է վարչապետը:
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակոբ Ինջիղուլյանի հայրն այսօր հանդիպել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք խոստացել են ամեն ինչ անել՝ իրենց տղային վերադարձնլու համար:
Հայաստանում մանրածախ առևտրի ոլորտը դեպի կենտրոնացում է գնում՝ մանր խանութները հետզհետե վերանում են և ավելանում են խոշոր խանութները: Այսպես՝ այս տարվա կիսամյակային տվյալներով, Հայաստանում մանրածախ առևտրով զբաղվում է 11,614 խանութ, այն դեպքում երբ դեռ 2 տարի առաջ կար 12,599 խանութ:
Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՛ մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:
«Այսինքն, տոկոսներով ՀՆԱ-ն պիտի աճի, բայց թվերով պիտի պակասի։ Է, մինչև ե՞րբ։ Երևի ժամանակն է բոլորին պատմելու քյավառցի գնդապետի անեկդոտը»։
Կամավորական աշխատանքների կարևորությունը հասարակության ներսում առկա և խորացող անտարբերությանը զուգընթաց գնալով աճում է: Ներկա սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրականության հետ հաշտվել, նշանակում է՝ գնալ դեպի կատարյալ կործանում:
Մուրսիի կին Նաջլա Մահմուդը, ելույթ ունենալով իսլամիստ ցուցարարների առջև, հայտարարել է, որ իր ամուսինը «կվերադառնա շուտով»:
Այս մասին է վկայել Միացյալ թագավորության Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունը:
Տեսանյութում պատկերված է Աֆղանստանի Փարվան նահանգում աֆղան հատուկջոկատայինների իրականացրած գործողությունը, ինչը մասնավորապես վերաբերում է նրանց մարտավարությանը:
ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգել է ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի գործողության ժամկետը` Լիբանանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն տալով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր:
Այս մասին հայտնել են թուրքական թերթերը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հնարավոր անկումը լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը:
Ուշագրավ է, որ ապստամբներն այդ ավիաբազան գրավեցին այն բանից անմիջապես անց, ինչ նախագահ Բաշար Ասադը հայտարարեց, որ ընդամենը մի քանի ամիս է մնացել հակամարտությանը վերջ դնելու համար: